«Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղում ինքնաթիռը հարվածել է Հայաստանի քաղաքացու
Մոսկվա-Աթենք չվերթն իրականացնող ուղևորատար ինքնաթիռը Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում թռիչքուղու վրա մարդու է հարվածել։ ՏԱՍՍ-ին այս մասին հայտնել է օդանավակայանի հանրային կապերի բաժնից։
Դեպքը տեղի է ունեցել նախօրեին։ Անձնակազմը հայտնել է, որ թռիչքուղով շարժման ժամանակ ինքնաթիռն, ամենայն հավանականությամբ, բախվել է անհայտ առարկայի։ Թռիչքուղում օդանավակայանի աշխատակիցները հայտնաբերել են տղամարդու դի և անձնական իրեր։
Ինտերֆաքսի հաղորդմամբ, արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնել են, որ մահացածը եղել է Հայաստանի քաղաքացի, ում արտաքսել էին Իսպանիայից հայրենիք՝ Մոսկվայում վայրէջքով։ Իսպանիայից Մոսկվա ճանապարհին նա իրեն կարգին չի պահել, ինքնաթիռում ծեծկռտուք է սարքել։
«Տղամարդը թռիչքի ժամանակ իրեն ադեկվատ չի պահել, ստիպված կանչել են իրավապահների։ Երբ տղամարդը Մոսկվայում լքել է ինքնաթիռը, նրա ճակատագիրն անհայտ է եղել, Ռուսաստանի սահմանը նա չէր հատել»,- ասել է աղբյուրը։
Քննչական մարմինը թվիթերում հրապարակել է տեսանյութ՝ արված դեպքի վայրից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին