Համաներմամբ ազատ է արձակվել 509 դատապարտյալ
ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը հրապարակել էհամաներմամբ ազատված դատապարտյալների թիվը նոյեմբերի 21-ի դրությամբ։
Նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել.
1. «Նուբարաշեն» ՔԿՀ – 44
2. «Արթիկ» ՔԿՀ – 40
3. «Վանաձոր» ՔԿՀ – 15
4. «Վարդաշեն» ՔԿՀ – 55
5. «Գորիս» ՔԿՀ – 16
6. «Հրազդան» ՔԿՀ – 28
7. «Աբովյան» ՔԿՀ – 24
8. «Սևան» ՔԿՀ – 143
9. «Կոշ» ՔԿՀ – 63
10. «Արմավիր» ՔԿՀ – 62
11. «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – 19
Ընդհանուր առմամբ ազատ է արձակվել 509 դատապարտյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան