Հոկտեմբերին տնտեսության ակտիվության ցուցանիշն աճել է 3%-ով
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6%, իսկ 2017թ-ի հոկտեմբերի համեմատ՝ 3%-ով: Ամսական կտրվածքով՝ հոկտեմբերը սեպտեմբերի համեմատ, ՏԱՑ-ը նվազել է 5%-ով:
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` այս տարվա հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4.5, իսկ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ` 8.1%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 11%-ով:
2017թ. հունվար-հոկտեմբերի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն էլ (առանց առևտրի) աճել է 18.5, իսկ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ՝ 16.6%-ով:
Առևտրաշրջանառության ծավալներն էլ այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 9.6%-ով, իսկ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ` 5.8%-ով:
Ինչ վերաբերում է սպառողական գներին, ապա, ըստ ԱՎԾ-ի` այս տարվա 10 ամիսներին գներն աճել են 2.7%-ով:
Այս տարվա հունվար-հոկտեմբերին աճ է գրանցվել նաև էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում՝ 1.8%-ով, շինարարության ոլորտում էլ արձանագրվել է 6.5 տոկոսի աճ:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալին, ապա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նվազել է 4.1%-ով:
Վիճակագրության համաձայն՝ արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 20.7 %-ով, ընդ որում` արտահանումն ավելացել է 11.7 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 25.8 տոկոսով:
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ հունվար-հոկտեմբերին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3.7 %-ով, իսկ տարեկան կտրվածքով 2.7%-ով: Պետական համակարգում միջին աշխատավարձն աճել է 1.6%-ով` կազմելով 143.6 հազ. դրամ, իսկ մասնավոր հատվածում՝ 3.8%՝ հասնելով 182,9 հազար դրամի: