Նախատեսվում է, որ ընտրություններին կհետևի 70-72 դիտորդ. Եվգենի Սլոբոդա
ԱՊՀ գործադիր կոմիտեի բաժնի ղեկավար Եվգենի Սլոբոդան հույս ունի, որ դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները ազատ և ժողովրդավարակն կլինեն։ Այս մասին նա ասաց այսօր՝ ԿԸՀ-ում լրագրողների հետ ճեպազրույցում։
Հարցին՝ ԱՊՀ քանի դիտորդ է հետևելու ընտրությունների ընթացքին՝ Սլոբոդան նշեց, որ դիտորդների հավատարմագրումը դեռևս չի ավատվել։
«Այն կավարտվի նոյեմբերի 24-ին։ Նախատեսում ենք, որ կլինի 70-72 դիտորդ։ Անցած տարի մենք 76 հոգի էինք։ Ասեմ, որ դա լիովին բավարար էր Հայաստանի Հանրապետության համար։ Առաքելության կազմում լավ պատրաստված դիտորդներ են՝ ՌԴ պետդումայի պատգամավորներ, բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովների անդամներ՝ սկսած կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահից, վերջացրած ԱՊՀ երկրնրի կենտրոնական ընտրական հանձնաժողովների աշխատակիցներով»,- ասաց Եվգենի Սլոբոդան՝ հույս հայտնելով, որ այս անգամ ևս իրենք կկարողանան պատշաճ դիտորդական առաքելություն իրականացնել։
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ երկարաժամկետ դիտորդական առաքելություն կիրականացնեն իրենց մոտավորապես 20 գործընկերներ։
Սլոբոդան նշեց, որ այսօրվա դրությամբ դիտորդական առաքելության աշխատանքներում իրենց մասնակցությունը հայտնել են Բելառուսի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ղրղզստանի, Ղազախստանի թեկնածուները։ Հնարավոր է՝ աշխատանքներում ներգրավվեն ներկայացուցիչներ Մոլդովայից և Ուզբեկստանից։ Դիտորդական առաքելությանը չեն մասնակցի Ուկրաինան և Ադրբջանը։
Եվգենի Սլոբոդոն դժվարացավ կանխատեսել ԱՊՀ դիտորդական առաքելության գնահատականը, որը սովորաբար տրվում է ընտրություններից հետո։ Նա միայն հիշեցրեց, որ ԱՊՀ դիտորդական առաքելությունը բոլոր նախորդ ընտրությունների ժամանակ լուրջ դիտողություններ չի ունեցել՝ չհաշված առաձին ընտրատեղամասերում արձանագրած ընտրախախտումների առանձին դեպքերը։
«Մենք այդ փաստերն արձանագրել ենք և փոխանցել ԿԸՀ-ին»,-ասաց Սլոբոդան։
Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում այն փաստին, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հին Ընտրական օրենսգրքով, ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչը պատասխանեց՝ դա պետության ներքին գործն է։ Գարնանը Հայստանում տեղի ունեցած իրադարձությունները ևս նա պետության ներքին գործը որակեց։
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիտորդների ¼-ն աշխատելու է Երևանում
- ԱՊՀ դիտորդական առաքելությունն իր աշխատանքը Հայաստանում կսկսի նոյեմբերի 22-ից
- Պետդուման դիտորդներ կուղարկի Հայաստան
- Ոստիկանության պետի տեղակալն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին