Կալիֆորնիայում հրդեհից զոհերի թիվը հասել է 86-ի
ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի հյուսիսի Բյութի օկրուգում բնական հրդեհների զոհերի թիվը 81-ից հասել է 83-ի: ABC հեռուստաալիքին հղում անելով՝ «ՏԱՍՍ»-ը գրում է, որ Կալիֆորնիայում հրդեհներից զոհվածների ընդհանուր թիվը ներկայում 86 է:
Բյութի շերիֆ Քորի Հոնեայի խոսքով՝ անհետ կորածների թիվը կրճատվել է մինչև 536, իսկ ավելի վաղ հաղորդվել էր հազար կորածի մասին։
Վերջին տվյալների համաձայն՝ «Քեմպ» հրդեհից Բյութի օկրուգում ամբողջովին այրվել է ավելի քան 500 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածք և ոչնչացվել ավելի քան 12 հազար շինություն: Նահանգի անտառտնտեսության և հրշեջ պահպանության վարչության տվյալներով՝ կրակի հետևանքով այրվել է ավելի քան 10 հազար բնակելի շենք:
Հրդեհների կապակցությամբ Կալիֆորնիայի մի շարք շրջաններում գործում է արտակարգ դրության ռեժիմ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հրահանգել էր դաշնային բյուջեից միջոցներ հատկացնել նահանգին աղետի դեմ պայքարելու համար։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 80-ի
- Կալիֆորնիայում հրդեհներին կարող են փոխարինել անձրևները՝ առաջացնելով ջրհեղեղի վտանգ
- Կալիֆորնիայում անտառային հրդեհներից զոհերի թիվն ավելացել է
- Քանյե Ուեսթը հրշեջներ է վարձել՝ 60մլն դոլար արժեցող տունը հրդեհներից փրկելու համար
- Երգչուհի Մայլի Սայրուսը կորցրել է տունը Կալիֆորնիայում հրդեհի հետևանքով
- Թրամփը գտել է Կալիֆորնիայի անտառային հրդեհների մեղավորներին
- Կալիֆորնիայում անտառային հրդեհները կլանել են մի ամբողջ քաղաք