ԱՄՆ-ում և Կանադայում Միշել Օբամայի գրքի 1,4 մլն օրինակ է վաճառվել առաջին շաբաթում
ԱՄՆ նակին նախագահ Բարաք Օբամայի կնոջ՝ Միշել Օբամայի «Becoming» հուշագրությունների գիրքը, որը ներկայացվել է նոյեմբերի 13-ին, ԱՄՆ-ում և Կանադայում դարձել է հիթ, որտեղ առաջին յոթ օրում վաճառվել է ավելի քան 1,4 միլիոն օրինակ տպագիր և թվային տարբերակով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին Associated Press-ին ասել են հրատարակչական Crown Publishing Group տնից։
Նշվում է, որ արդեն առաջին օրը վաճառվել էր ավելի քան 725 հազար օրինակ։ Հյուսիսային Ամերիկայում ընդհանուր 3 միլիոն օրինակ է տպագրվել։
ԱՄՆ նախկին նախագահի կնոջ հուշագրությունների գիրքը Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Իսպանիայում, Դանիայում և Ֆինլանդիայում մեծահասակ ընթերցողների շրջանում ոչ գեղարվեստական գրականության վարկանշային ցուցակի առաջին հորիզոնականն է զբաղեցնում։
Crown Publishing Group-ից նշել են, որ «Becoming» գրքի վաճառքի տեմպերը բավականին բարձր է նախկին առաջին կանանց հուշագրությունների համեմատ։ Օրինակ, 2003 թվականին Հիլարի Քլինթոնի «Իմ կյանքի պատմությունը» գիրքն առաջին շաբաթում վաճառվել էր 600 հազար օրինակով։
54-ամյա Միշել Օբաման, ով մասնագիտությամբ իրավաբան է, ԱՄՆ առաջին տիկինն է եղել 2009-2017 թվականին։ Նա Բարաք Օբամայի հետ ամուսնացել է 1992 թվականին, ունեն երկու դուստր։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան