Վստահ չեմ՝ խնամի-ծանոթ-բարեկամը վերացել է. Վարուժան Հոկտանյան
«Բնականաբար, կոռուպցիա կա։ Կա այդ երևույթը վերացնելու քաղաքական կամք։ Ի վերջո աշխարհում չկա երկիր, որտեղ կոռուպցիա չկա, ամենամաքուր երկրներում էլ դա կա»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարությունը, որ Հայաստանում այլևս կոռուպցիա չկա, համամի՞տ եք այդ պնդման հետ։
«Այժմ չկա ցանկություն և վերևներից թելադրվող, որի արդյունքում ունեինք համակարգային կոռուպցիա։ Հույս ունեմ ընտրություններից հետո շատ ավելի լուրջ համակարգային կոռուպցիայի դեմ պայքար կմղվի։ Հայաստանի համար հիմնական խնդիրը մնում է համակարգային կոռուպցիայից ազատվելը։ Սա առաջնահերթ խնդիր պետք է լինի, ոչ թե ընդհանրապես կոռուպցիան վերացնելը»,- ասաց Վ. Հոկտանյանը։
Նա վստահ չէ, որ ամենատարածված հայկական երևութը՝ խնամի-ծանոթ-բարեկամ, վերացել է։
«Հնարավոր է բյուջեներ թելանելու պրակտիկան վերջին ամիսներին չկա, դրական երևույթ է, բայց չեմ կարծում, որ լիովին վերացել է գործի ընդունելը կաշառքով։ Այս երևույթները շատ ավելի լուրջ ուսումնասիրության կարիք ունեն։ Ենթադրում եմ վարչապետը նկատի ուներ այն, որ արվում է ամեն ինչ, որպեսզի դա չլինի։ Փոքր երկիր ենք, բայց հնարավոր չէ այդ ամենը վերևից կարգավորելը, շատ բան տեղերից էլ է կախված, հենց քաղաքացու մոտեցումներից, որքանով է հանդուրժող կոռուպցիայի նկատմամբ»,- ասաց Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
- Լենա Նազարյանը կոռուպցիոն գործարքները չբացահայտվելու մասին հայտարարությունները անհիմն է համարում
- Բացահայտվել և կանխվել են կոռուպցիոն բնույթի մի շարք հանցագործություններ. ԱԱԾ
- Կոռուպցիայից զերծ պահելու համար այս անգամ էլ առաջարկում են դատավորին ապահովագրել դժբախտ պատահարներից
- Լոռու մարզի վեց դպրոցների տնօրեններ կոռուպցիոն դրսևորումներ են թույլ տվել
- Մայիսի 8-ից սեպտեմբերի 30-ը հարուցվել են կոռուպցիոն բնույթի քրգործեր՝ շուրջ 68.4 մլրդ դրամի չափով. Արեն Մկրտչյան
- Լոռիում ավելացել են կոռուպցիայի գործով քրեական հետապնդման դեպքերը
- Կրկնակի ավելացել են կոռուպցիայի դեպքերով քրեական հետապնդման ենթարկված պաշտոնատար անձանց թիվը
- Գեորգի Ավետիսյան. Այս պահին կարող եմ պնդել, որ կոռուպցիան վերացել է
- Պատկերացրեք մի երկիր, որտեղ վարչապետն ամեն օր շոկի է ենթարկվում. Փաշինյանը՝ կոռուպցիայի մասին
- Ես իմ աշխատանքային կարիերան սկսել եմ կոռուպցիայի դեմ պայքարով. Դավիթ Տոնոյան
- Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակական է լինելու
- Կոռուպցիա կա, իրենց խնդիրն է, գիտություն չկա, իրենց խնդիրն է, իրենք են գիտությունն ապականել. Մարուքյան
- Որևէ կոռուպցիա չկա. Կամավոր Խաչատրյանը նշանակվել է ԶՈՒ գլխավոր վիրաբույժ
- Վճռաբեկ դատարանի տակ կոռուպցիա է թաքնված. Փաստաբան (տեսանյութ)
- Քաղաքացիների կարծիքով, դատարաններում կոռուպցիա կա. Դեպարտամենտի պաշտոնյան` համակարգի խնդիրների մասին