Ապրիլյան պատերազմի մասնակիցների զինգրքույկներում չի կարող նշվել՝ մարտական գործողությունների մասնակից. Բալայան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետի պաշոտնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իրեն դիմած ապրիլյան պատերազմի մասնակիցների հարցին:
«Երեկ ես հանդիպեցի ապրիլյան պատերազմի մասնակից տղաների հետ: Նրանք հարց էին բարձրացնում, որ իրենց զինվորական գրքույկներում նշում արվի պատերազմին իրենց մասնակցության մասին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը մանրամասներ ներկայացրեց բարձրացված խնդրի լուծման ուղղությամբ իրականացող քայլերի մասին:
Նրա խոսքով՝ որոշ զինկոմներ գրքույկներում դրել էին կնիքներ, հետո նախորդ տարիներին դրանք ջնջվեցին, դրանից հետո բողոքի ակցիաներ եղան, հիմա կարգը սահմանվել է, պաշտպանության նախարարին վերապահվել է իրավասություն՝ կարգը և ձևը սահմանելը լրացնելը:
Փոխնախարարը նշեց, որ ապրիլյան պատերազմի մասնակիցների զինգրքույկներում չի կարող նշվել՝ մարտական գործողությունների մասնակից, քանի որ այն ենթադրում է առնվազն 3 ամիս մարտական գործողություններին մասնակցություն. «Վերջիններիս զինգրքույկում կարող է նշվել մարտական հերթապահության կամ մարտերին մասնակցության մասին տեղեկություն»:
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ է իրենից ենթադրում մարտական գործողություն տերմինը զինգրքույկում ամրագրելը: «Մարտերին բռնվել», - արձագանքեց Գաբրիել Բալայանը:
Նա նաև ասաց, որ մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտերին մասնակցած նախկին զինծառայողները սոցիալական որոշ երաշխիքներ են ստանում, մասնավորապես՝ ուսման վարձի 30% զեղչ, իսկ մարտական գործողություններին մասնակցությունն ավելի լայն սոցիալական երաշխիքներ է տալիս:
Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանն էլ նշելով, որ ապրիլյան պատերազմի մասնակիցների խնդիրն ավելի շատ բարոյական է, նրանք ցանկանում են, որ զինգրքույկներում նշվի՝ իրենք ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ են:
«Ապրիլյան պատերազմի ժամանակ մենք էլ ենք հերթապահել, բայց ես չեմ համարում, որ պատերազմի մասնակից ենք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Գաբրիել Բալայանն ասաց, որ մինչ դեկտեմբերի 5-ը կլինեն նոր զինգրքույկները, որում նշումների բաժին կլինի և կնշվի մարտական հերթապահության մասնակցության օրերի մասին տեղեկություն։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ-ն հետամուտ է զինգրքույկներում մարտական գործողություններին մասնակցելու մասին նշումի հարցերին
- ՊՆ. Զորացրված զինծառայողների զինգրքույկներում գրառումների խնդրով որոշ պաշտոնյաներ ենթարկվել են պատասխանատվության
- Վարձավճարի զեղչ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից ուսանողներին
- Զինգրքույկներում անփութություն թույլ տված մարդիկ պետք է պատժվեն. Թաթոյան
- Ապրիլյան քառօրյա պատերազմ. զինգրքույկներում կկատարվի մարտական գործողություններին մասնակցության գրառումը
- Մարտական գործողություններին մասնակցած լինելու վերաբերյալ զինգրքույկում գրառումներ կատարելու կարգը դեռևս սահմանված չէ. ՊՆ
- Ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակից բոլոր ուսանողները կարող են օգտվել ուսման վարձավճարի 50 տոկոս և ավելի զեղչից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան