Հայտնի լեհ ակորդեոնահարը ելույթ կունենա Գյումրիում և Վանաձորում
Լեհաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ «Երևանյան հեռանկարներ» փառատոնին հյուրընկալվել է հռչակավոր լեհ վիրտուոզ ակորդեոնահար Մաչեյ Ֆրոցկևիչը։ Նրա մենահամերգները կհարստացնեն Հայաստանի մի քանի մարզերի մշակութային կյանքը:
«Երևանյան հեռանկարներ» փառատոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ երկրաշարժի 30-ամյակին են նվիրված նոյեմբերի 22-ին Գյումրու պետական կոնսերվատորիայում և նոյեմբերի 23-ին Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի համերգասրահում կայանալիք համերգները: Վիրտուոզ երաժշտի շրջագայությունը կեզրափակվի նոյեմբերի 24-ին Բյուրական արվեստի ակադեմիայում: Մենահամերգի ծրագրում կհնչեն. Լուչիանո Բերիո, Վիտոլդ Լյուտոսլավսկի, Ժան Ֆիլիպ Ռամո, Աստոր Պիացոլա, Զիգմունտ Կրաուզ, Միկոլայ Մայկուսյակ, Քշիշտոֆ Պենդերեցկի, Ալֆրեդ Շնիտկե:
Նախքան համերգները, Մաչեյ Ֆրոցկևիչը նոյեմբերի 21-ին անցկացրել է վարպետության դասընթաց Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում: Վարպետության դասընթացին մասնակցել են քաղաքի տարբեր երաժշտական հաստատություններում դասական ակորդեոն ուսանող դասախոսներ, ուսանողներ և դպրոցականներ, ակորդեոնիստների հայկական միության ղեկավարներ և անդամներ:
Հարակից հրապարակումներ`
- Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը՝ Երևանյան Հեռանկարներ միջազգային փառատոնի հյուր
- «Երևանյան Հեռանկարներ»-ը հյուրընկալելու է 9 Գրեմմի մրցանակակիր «Էմերսոն» լարային քառյակին
- «Երևանյան Հեռանկարներ»-ը Հայաստան է բերելու հայտնի երաժիշտների
- «Երևանյան հեռանկարներ». Հայաստան է գալու աշխարհահռչակ դիրիժոր սըր Ջոն Էլիոտ Գարդիները