Հաքերները «սև ուրբաթ»-ի նախօրեին AliExpress-ի 400 կլոն են ստեղծել
Նոյեմբերի 23-ի «սև ուրբաթ»-ին ընդառաջ կեղծարարները համացանցում 400 կեղծ կայք են ստեղծել, որոնք դիզայնով նման են AliExpress չինական օնլայն-մարկետին։ Բացի այդ՝ նրանք գրանցվել են առևտրային հարթակի անունին նման դոմենային անուններ:
«Իզվեստիա»-ն գրում է, որ նման կլոնային կայքի ամենամսյա լսարանը կարող է հասնել մինչև 200 հազար մարդու, իսկ մեկ հաճախորդի վնասը կարող է հասնել տասնյակ հազարավոր ռուբլու:
Նման կայքերի նպատակը գումարի բանկային քարտի տվյալների գողություն է, կեղծ ապրանքների վաճառքը։
Հիշեցնենք, որ «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունն այսօր հաղորդագրություն էր տարածել, որով զգուշացնում էր, որ համացանցային խանութների հաճախորդներն ունեն բանկային վնասաբեր ծրագրային ապահովման (ԾԱ) զոհ դառնալու ավելի մեծ շանսեր՝ հատկապես «սև ուրբաթի» և դրան հաջորդող նախատոնական տարեշրջանի շեմին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան