BBC պատմել է Ղարաբաղյան շարժման մեջ Գալինա Ստարովոյտովայի ունեցած դերակատարության մասին
BBC-ի ռուսական ծառայությունը նյութ է հրապարակել նվիրված ռուսաստանցի քաղաքական գործիչ Գալինա Ստարովոյտովայի մահվան 20 ամյակի տարելիցի կապակցությամբ։ Հոդվածում պատմվում է նաև Ղարաբաղյան շարժման մեջ նրա ունեցած դերակատարության մասին։
«Անդրկովկասի և Լեռնային Ղարաբաղի ազգային հիմնախնդիրների հետ ծանոթացել է 1980 ական թվականների սկզբին, երբ աշխատում էր երկարակյացության երևույթն ուսումնասիրող գիտական արշավներում։
Ստարովոյտովային քաղաքականություն է բերել ղարաբաղյան հակամարտությունը։ Առավելագույնը, որ գիտեին ԽՍՀՄ քաղաքացիների մեծամասնությունը Լեռնային Ղարաբաղի մասին մինչև 1988թ. փետրվարը այն էր, որ դա գոյությունն ունի։
Հանրությանը հետաքրքրում էր սկզբունքային հարցը՝ կարող է ժողովուրդը պահանջներ ներկայացնել իշխանությանը։ Բարեփոխումների կողմնակիցների տեսակետով՝ հենց դա էր ժողովրդավարությունը, իսկ Լեռնային Ղարաբաղի բնակիչները բոլորին օրինակ էին ցույց տալիս»,- գրում է BBC-ին։
«Գալինա Ստարովոյտովան ղարաբաղյան հակամարտությունը համարում էր դժվար լուծելի հակասության դասական օրինակ՝ «երկու հիմնարար սկզբունքների միջև՝ մի կողմից ժողովուրդների ինքնորոշման իրավունքն է, մյուս կողմից՝ տարածքային ամբողջականության սկզբունքը, ըստ որի հնարավոր է միայն համաձայնությամբ սահմանների խաղաղ փոփոխություն», ընդսմին նա հանդես էր գալիս մարզը բարեկամաբար Հայաստանի կազմ փոխանցելու օգտին։
Այդ դիրքորոշումը նրան վիթխարի հեղինակություն բերեց հանրապետությունում, որտեղից էլ նրան 1989թ. ընտրեցին ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր։ Նա ստացավ ձայների 75 տոկոսը, թեպետ երբեք Հայաստանում չէր բնակվել։
1990թ. ընտրվել է Ռուսաստանի խորհրդարանի պատգամավոր։
Ժողովրդավարական ճամբարում Գալինա Ստարովոյտովան դառնում է ազգային հարցով առաջատար մասնագետ։ Նրան դասում էին մտավորականների թվին, ովքեր ձևավորել են ապագա նախագահ Բորիս Ելցինի հայացքները և օրակարգը»,- գրում է ԶԼՄ-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան