Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ կան միայն երեք քաղաքական ուժերի ցուցակներում
Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրություններին մասնակից 11 քաղաքական ուժերից միայն երեքն են, որ իրենց ցուցակներում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են ընդգրկել։
Panorama.am-ն ուսումնասիրելով ԿԸՀ-ում հրապարակված ընտրական ցուցակները, պարզեց, որ առավել մեծ թվով ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ թեկնածուներ ունի «Իմ քայլը» դաշինքը։
Ընտրական ցուցակում են ազգությամբ եզդի, Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռուստամ Բակոյանը, ռուս անկուսակցական Ալեքսեյ Սանդիկովը, ԱԺ պատգամավոր, ազգությամբ ասորի Արսեն Միխայլովը, ԱԺ պատգմավոր, ազգությամբ քուրդ, անկուսակցական Կնյազ Հասանովը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակում ներկայացված են միայն եզդի և ասորի անկուսակցական թեկնածուներ։ Այս քաղաքական ուժի ցուցակով խորհրդարանում հայտնվելու ցանկություն են հայտնել եզդի Մանուել Շաքրոյանը, Կարեն Դուքոյանը, ասորիներ՝ Իրինա Գասպարյանը, Արաքսյա Ավչիևան։
Հաջորդ քաղաքական ուժը, որն իր ցուցակում տեղ է հատկացրել ազգային փոքրամասնության ներկայացուցչին «Օրինաց երկիր» կուսակցությունն է։ Սուսաննա Մելքոնյանը ՕԵԿ-ական է, ազգությամբ ռուս։
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ-ն հրապարակել է ընտրական ցուցակները
- 11 քաղաքական ուժերից միայն մեկի ցուցակն է կին գլխավորում
- ԿԸՀ-ն առաջադրման փաստաթղթեր է ստացել11 սուբյեկտներից. Արմեն Սմբատյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան