Պիզայի աշտարակը սկսել է ուղղվել
Իտալիայում գտնվող հանրահայտ Պիզայի աշտարակի թեքման անկյունը փոքրացել է։ news.ru-ի հաղորդմամբ, հայտարարել են հատուկ դիտորդական խմբի մասնագետները։ Դրան նպասել են էքսկուրսիաների սահմանափակումն ու կառույցի ուղղման թանկարժեք օպերացիան։ Վերջին 20 տարում 57 մետրոնոց աշտարակն ուղղվել է 4 սանտիմետր։
1990 թվականին 800 տարվա մեջ առաջին անգամ աշտարակը փակվել էր զբոսաշրջիկների համար։ Մտավախություն է եղել, որ կոնստրուկցիան չի դիմանա և կքանդվի։ Արդեն այդ ժամանակ աշտարակի գագաթի հորիզոնական տեղաշարժը կազմել էր 4,5 մետր։
1993-2001 թվականին մասնագետներն այն ուղղելու բազմաթիվ փորձեր են ձեռնարկել։ Տեսարժան վայրի փրկության համար հրավիրվել էին միջազգային լավագույն մասնագետները, արդյունքում թեքությունը հնարավոր է եղել նվազեցնել։ Աշխատանքների վրա ծախսվել էր 200 միլիոն եվրո, բացի այդ աշտարակը մի քանի տարի փակ էր այցելության համար։
Աշտարակի շինարարության համար պահանջվել է մոտ 200 տարի, այն սկսվել է 1173 թ. օգոստոսի 9-ին և երկու ընդմիջումներով շարունակվել է մինչև 1360 թվականը։ Նախագծի հեղինակն էր Բոնանո Պիզանոն։ Նախատեսված է եղել, որ աշտարակը պետք է լինի ուղղաձիգ, սակայն շինարարների սխալի պատճառով հիմնվելուց կարճ ժամանակ անց սկսել է թեքվել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում