Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Պոլսի «Ժամանակ» օրաթերթ» թեմային
Այսօր «ՀայՓոստ» ՓԲԸ-ի Նոր տեխնոլոգիաների զարգացման և ուսուցման կենտրոնի շենքում մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Պոլսի «Ժամանակ» օրաթերթ» թեմային:
«ՀայՓոստ» ՓԲԸ-ից հայտնում են, որ նամականիշն ունի 100 ՀՀ դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը` 30 000 տպաքանակով: Նամականիշերի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:
Փոստային նամականիշի վրա պատկերված են «Ժամանակ» օրաթերթի հիմնադիրները՝ Միսակ և Սարգիս Գոչունյան եղբայրները: Նամականիշի վրա նաև ներկայացված են «Ժամանակ» օրաթերթի հին շենքը և լոգոտիպը:
Նամականիշի մարումն իրականացրեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնակարատ Արմեն Արզումանյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
«Ժամանակ» օրաթերթը Ստամբուլում լույս է տեսնում 1908 թվականի հոկտեմբերի 28-ից և հայ աշխարհի ամենահին օրաթերթն է, որը առանց ընդհատումների շարունակում է տպագրվել:
Թողարկման օրը` 22 նոյեմբերի 2018թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 40,0 x 30,0 մմ
Տպաքանակը՝ 30 000 հ.
Հարակից հրապարակումներ`
- Երկու նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակը» թեմային
- Շրջանառության մեջ է դրվել «Հայոց պետականություն. ՀՀ ոստիկանության հիմնադրման 100-ամյակը» թեմային նվիրված նոր նամականիշ
- Մարվել է մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային
- Նոր նամականիշ՝ նվիրված «Եվրոպա 2018. Կամուրջներ» թեմային
- Նոր փոստային նամականիշ՝ նվիրված «Հայաստանի անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակը» թեմային
- Նոր փոստային նամականիշ՝ «Հայաստանի անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակը» թեմայով
- Նամականիշ՝ լեգենդար Ջոն Լենոնի պատվին
- Երկու նոր նամականիշ՝ նվիրված «Հայաստան-Հնդկաստան համատեղ թողարկում. Ազգային պարեր» թեմային
- Նոր փոստային նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակը» թեմային
- Նոր փոստային նամականիշ՝ «Հայոց պետականություն. ՀՀ դատախազության հիմնադրման 100-ամյակը» թեմային նվիրված
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում