Փաշինյանն ինչքան խելքը գլխին կադր ունի, մեր իշխանությունից են եկել. Շարմազանով
«Ես չեմ մերժում, որ Հայաստանում կամ որևէ երկրում եղել են կամ կան կոռուպցիոն դրսևորումներ, քանի որ չկա ինձ հայտնի որևէ երկիր, որտեղ կոռուպցիոն երևույթներ չկան»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Եկան իշխանության ու հայտարարեցին, թե համատարած կոռուպցիա կա։ Հիմա վարչապետը նախագահի վերահսկողական ծառայության նախկին պետին, հարկայինի երկար տարիների պետին նշանակել է նախարարի շատ բարձր պաշտոնի, եթե նշանակել է ուրեմն այդ մարդը մաքուր է։ Եթե մարդը մաքուր է, ուրեմն այդ համակարգում կոռուպցիա չի եղել, եթե մաքուր չէ, ուրեմն ինքը խրախուսում է կոռուպցիան։ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալին նշանակել է նախարար, եթե նման նշանակում է արել, ուրեմն դա նշանակում է, որ բանակում չի եղել համատարած կոռուպցիա։ ԱԱԾ պետ նշանակել է Արթուր Վանեցյանին, շատ էլ լավ ա արել, բայց Վանեցյանը երկրորդական մարդ չի եղել, այլ եղել է ԱԱԾ Երևանի վարչության պետի տեղակալը։ Հունան Պողոսյանին, եթե նշանակում ես մարզպետ, ուրեմն ընդունում ես, որ ոստիկանությունում թալան չի եղել։ Իմիջիայլոց, ինչքան խելքը գլխին կադր ունի, մեր իշխանությունից են եկել», - ասաց Շարմազանովը։
Լրագրողների հարցին, թե ինչպես է քարոզարշավ իրականացնելու՝ նա պատասխանեց. «Ամեն ինչ էլ անելու եմ, լոռեցիքի հետ էլ եմ հանդիպելու, երգելու էլ եմ, պարելու էլ եմ, խոսելու եմ ժողովրդի հետ»։
Հարցին, թե հնարավոր է Փաշինյանի նախատեսած երթի պես երթ անի, ասաց. «Մեզ մոտ աշխատելն ավելի լավ է ստացվում, իր մոտ՝ երթը»։
Հարակից հրապարակումներ`
- Շարմազանով. Այսօր էլ անուղղելի լավատես եմ
- Մենք վեր ենք հանելու այն ստերի շարանը, որն արել է այսօրվա իշխանությունը. Շարմազանով
- Իմ պայքարը մանդատի կամ ցուցակում լավ տեղում լինելու համար չէ. Շարմազանով
- Ասում էիք, որ ստվեր կա, ո՞ւր է այդ ստվերը. Շարմազանով
- Ես` միամիտ լոռեցիս, ակնկալում էի, որ Փաշինյանը ծննդյանս օրն ինձ նվեր կանի. Շարմազանով
- Ճիշտ աշխատանքի դեպքում ՀՀԿ-ն 2-րդ տեղի ամենահիմնական հավակնորդն է. Շարմազանով
- Փաշինյանի կառավարման շրջանում Հայաստանը հետևողական զիջում է իր անվտանգության դիրքերը. Շարմազանով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան