Էրդողանի խոսնակ. «Մենք Հայաստանի հանդեպ որևէ նախապաշարմունք չունենք»
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը «Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններ. Ձևավորել ապագան» խորագրով գիտաժողովի ընթացքում անդրադարձել է արցախյան հիմնախնդրին:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում խնդրի կարգավորման գործում ՌԴ-ն մեծ դեր ունի: Քալընը կրկնել է Թուրքիայի կողմից շահարկվող տեսակետը, որ 1992թ հիմնված Մինսկի Խումբը մինչև այժմ չի կարողացել իրենից ակնկալվող արդյունքը տալ, ինչի պատճառով էլ հիմնախնդիրը շարունակում է սառեցված մնալ:
Խոսելով արցախյան խնդրի լուծման հարցում Թուրքիայի դիրքորոշման մասին՝ Քալըն նշել է, որ Թուրքիան հիմնախնդրին վերաբերող մի շարք նախաձեռնություններով է հանդես եկել: Ըստ Քալընի՝ այդ հարցում սերտորեն համագործակցել են ռուս գործընկերների հետ, սակայն ինչ-որ ուժերի խառնվելու արդյունքում գործընթացը ձախողվել է:
«Անհրաժեշտ է, որ Ադրբեջանի հողերն արդեն Ադրբեջանին վերադարձվեն, դադարի Հայաստանի օկուպացիան»,- ասել է Քալընը՝ նշելով, որ երբ դա տեղի ունենա, դրանից ամենաշատը Հայաստանը օգուտ կքաղի: Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան Հայաստանի հանդեպ որևէ նախապաշարմունք չունի:
Հարակից հրապարակումներ`
- Փայլան. «Եթե Հայաստանի հետ համատեղ նախագիծ լինի, Վանի օդանավակայանը Թուրքիայում կարող է լինել ամենամեծը»
- Թուրք պաշտոնյա. «Հայ-թուրքական արձանագրությունները մեր օրակարգում չեն և չեն էլ լինելու»
- Թուրք գործիչ. Իգդիրում ապրող թուրքերը չեն ցանկանում, որ հայ-թուրքական սահմանը բացվի
- Փաշինյան. Հայաստանի կողմից հայ-թուրքական սահմանը կարելի է համարել ոչ փակ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում