2019 թվականի պետական բյուջեն ընդունվեց
Ազգային ժողովն այսօրվա արտահերթ նիստում 66 կողմ, 4 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատեց 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը։
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորեց կառավարությանը ընդունված բյուջեի կապակցությամբ։
Մինչ քվեարկությունը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին՝ այսպես պատճառաբանելով. «Չնայած այն հանգամանքին, որ իմ հարազատ Հանրապետական խմբակցությունը հայտարարել է, որ կողմ է քվեարկելու, ընդունում եմ այդ կարծիքը, բայց հաշվի առնելով, որ բյուջեի բովանդակային մասը այն է, որ սա հետընթաց բյուջե է, ոչ թե իներցիոն, դեմ եմ քվեարկելու»։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ԱԺ մյուս փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ևս հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հավելեց, որ խմբակցության պատգամավորները ազատ են իրենց քվեարկության հարցում։
Խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց նաև «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին, «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջեւ 2018 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագծերը։
Հարակից հրապարակումներ`
- Հետհեղափոխական շրջանում պետական բյուջեն չպետք է լիներ իներցիոն. Միքայել Մելքումյան
- ԱԺ 3 խմբակցությունները կողմ կքվեարկեն բյուջեի նախագծին
- Այս բյուջեն իներցիոն է իր մեթոդաբանության մեջ. Սպարտակ Սեյրանյան
- 2019թ.պետբյուջեի նախագծով ՊՆ բյուջետային հատկացումներն ավելացել են
- Հունան Պողոսյանը և Հայկ Մարությանը ներկա չէին բյուջեի քննարկմանը
- 2019թ.-ի պետբյուջեով հատկացումները՝ առողջապահության և սոցիալական հարցերի գերատեսչություններին
- 2019թ.-ի պետբյուջեի նախագծով հատկացումները՝ ԱԻ նախարարությանը, Ոստիկանությանն ու ԱԱԾ-ին
- 2019-ին տնտեսական աճին նպաստող հիմնական գործոնը լայնածավալ կառուցվածքային բարեփոխումներն են. ԿԲ նախագահ
- 2019-ի համար կանխատեսվող 4,9 տոկոս տնտեսական աճը շարունակում է մնալ ակտուալ. Ջանջուղազյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին