ԱԱԾ-ն մոտ 10 մլն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին
«Հեռուստամարաթոն-2018»-ի երեկոյան «Հայաստան» համահայկական հիմնադրամի երևանյան գրասենյակ է այցելել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը որդու հետ: Այս մասին տեղեկացնում են հիմնադրամի լրատվական ծառայությունից։
Արթուր Վանեցյանը կոչ է արել ակտիվորեն մասնակցել ազգային տուրքի յուրահատուկ միջոցառմանը՝ Հեռուստամարաթոն 2018-ին: ԱԱԾ տնօրենը վստահեցրել է, որ նվիրաբերված բոլոր գումարները ծառայելու են իրենց նպատակին:
Ազգային անվտանգության ծառայությունը Հիմնադրամին հանգանակել է 9 527 540 դրամ: Արթուր Վանեցյանն էլ իր անունից նվիրատվություն է կատարել՝ մեկ ամսվա աշխատավարձը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստան համահայկական հիմնադրամի արգենտինահայ բարերարներն Արցախում են
- Հայաստան համահայկական հիմնադրամի 25-րդ դրամահավաք-միջոցառումն Իրանում
- «Հայաստան համահայկական հիմնադրամը» գնալով ավելի քիչ գումարներ է կարողանում հավաքել. ՀԺ
- «Հայաստան համահայկական հիմնադրամի» մոսկովյան ճաշկերույթ-դրամահավաքն այս տարի էլ չի կայանա. ՀԺ
- System of a Down-ի մենակատար Սերժ Թանկյանը կմասնակցի՞ Հայաստան համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան