Բարի Ալիբասովն ու Ֆեդոսեևա-Շուկշինան ամուսնացել են
Ռուս հայտնի երաժիշտ և պրոդյուսեր Բարի Ալիբասովն ամուսնացել է դերասանուհի Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինայի հետ: Այդ մասին հայտնել է «Вечерняя Москва»-ն, գրում է ՌԻԱ Նովոստին:
Արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայում: Ամուսինների համար սա առաջին ամուսնությունը չէ. երաժիշտը նախկինում ամուսնացած է եղել հինգ, դերասանուհին՝ վեց անգամ:
Ալիբասովի և Ֆեդոսեևա-Շուկշինայի միջև սիրավեպը սկսվել էր դեռևս 1995 թվականին և տևել է երեք օր, դրանից հետո նրանք բաժանվել են:
71-ամյա երաժիշտի ու 80-ամյա դերասանուհու ամուսնության մասին լուրը հաստատել է Ալիբասովի օգնականը: