ՀԱՊԿ-ում Վիրաբյանին փոխարինել է Բիյագովը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Դավիթ Վիրաբյանը հետ է կանչել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Վիկտոր Բիյագովը նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ (նստավայրը՝ Մոսկվա):
Հիշեցնենք, որ Դավիթ Վիրաբյանն այդ պաշտոնին էր նշանակվել 2015-ի փետրվարին։
Վիկտոր Բիյագովը եղել է ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետը, Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Սեմերիկովը մեկնաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված հարցերը
- Ռուբեն Մեհրաբյան. Հայաստանը պետք է ծանր ու թեթև անի՝ հասկանալու թե ինչ է անում ՀԱՊԿ կոչվող գազանանոցում
- Մնացականյան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է մնա Հայաստանին
- Ադրբեջանի ու Բելառուսի բաց քարտային խաղը ՀԱՊԿ-ում ընդդեմ Հայաստանի
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցով տեղի են ունեցել նեղ ֆորմատով քննարկումներ. Տոնոյան
- Վիգեն Սարգսյան. Եթե զիջենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, դա կլինի կառավարության ձախողումը
- Պեսկով․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը կորոշվի դեկտեմբերին
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան