Ռոբին Հուդը վերադառնում է
Դեռ մանկուց բոլորին հայտնի է Ռոբին Հուդի անունը։ Շատերն են մանուկ ժամանակ երազել նման լինել այդ հերոսին՝ խիզախ, համարձակ, պայքարել արդարության համար, պատժել ագահ հարուստներին, օգնել աղքատներին և խաբվածներին։ Եվրանյուզը գրում է, որ լեգենդար Ռոբին Հուդի արկածների մասին պատմությունը վերադառնում է էկրաններ։ Այս անգամ բրիտանացի կինոռեժիսոր Օտտո Բաթհուրսթը կներկայացնի նոր մեկնաբանությամբ, որը կարծում է, որ այն մեր օրերում շատ ակտուալ է։
«Ամենուր, որտեղ կա կոռուպցիա, որտեղ կա ագահություն, ոտնձգություն, որտեղ կա անարդարություն, անհրաժեշտ է Ռոբին Հուդը։ Մեզ պետք են հերոսներ, մեզ պետք է կույս Մերիանը, մեզ պետք են մարդիկ, ովքեր կհակազդեն համակարգերին և կոռումպացված մարդկանց, նրանց մարտահրավեր կնետեն և կասեն՝ «ոչ»։ Ինչպես բոլորին շատ լավ հայտնի է 21-րդ դարում շատ կան նման բաներ, ներկա պահին՝ նույնպես։ Եվ ես մտածեցի՝ եկեք վերցնենք այդ գաղափարը, այդ միֆը և տեղափոխենք 21-րդ դար»,- ասել է ռեժիսորը։
Ռոբին Հուդի մասին նոր ֆիլմում գլխավոր դերերում խաղալու են Թերոն Էջերթոնը, Իվ Հյուսոն, Ջեյմի Ֆոքսը, Ջեյմի Դորնան։ Եվրոպական կինոթատրոններում ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի վերջին, դեկտեմբերի սկզբին։