Ահազանգ. Փաշինյանի թիմը խախտում է Ընտրական օրենսգիրքը
Նախընտրական քարոզարշավը դեռ չմեկնարկած «Իմ քայլը» դաշինքը գովազդային վահանակ է տեղադրել Շենգավիթ վարչական շրջանում։ Փաստը նկատել, լուսանկարել, բարձրաձայնել է Ռեֆորմիստական կուսակցության նախագահ Վահան Բաբայանը։
Նա ՀՀԿ ցուցակով առաջադրված է Շանգավիթ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում։
«Քարոզարշավը սկսվում է նոյեմբերի 26-ին ,սակայն...
Իմ քայլը դաշինքը արդեն սկսել է, ի՞նչ է սա (Գարեգին Նժդեհի փողոց)։ Սա կոչվում է հավասար պայմաններ»,-հրապարակած լուսանկարին կից գրել է Բաբայանը։
Օրենքի պահանջը խախտել է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ Սոցցանցի օգտատերերը նաև նրանց գովազդային վահանկի լուսանկար են հրապարակել։
Հիշեցնենք, որ ԸՕ համաձայն նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսում է ընտրական ցուցակների գրանցման համար սահմանված վերջին օրվան հաջորդող յոթերորդ օրը, ավարտվում քվեարկությունից մեկ օր առաջ։ Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրությունների դեպքում, նախընտրական քարոզչությունը մեկնարկելու է նոյեմբերի 26-ին և ավարտվելու է դեկտեմբերի 7-ին մինչև ժամը 24։00-ն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան