Առայժմ ՔՊ անդամ չեմ. Հովհաննես Իգիթյան
Այսօր լրագրողները միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանից հետաքրքրվեցին՝ ինչպես է որոշում կայացրել ընդգրկվել «Իմ քայլը» դաշինքի ցուցակում։
«Ես երևի հայտնի եմ իմ հարցազրույցներով, ինձ հայտնի է Նիկոլ Փաշինյանի տեսակետը, իրենց քաղաքական թիմի, ես ունեմ աշխատանք, ընդ որում՝ միջազգային։ Ինձ առաջարկեցին, ես մեկ օր մտածելուց հետ, ունեմ որոշ պարտավորություններ և պետք է նայեի՝ կարո՞ղ եմ արդյոք այդ ժամանակաշրջանում իմ պարտավորությունները վերաբաշխել և համաձայնեցի»,-ասաց նա՝ հավելելով, որ ՀՀՇ անդամությունը դադարեցրել է յոթ-ութ ամիս հետո՝ պայմանավորված գործի բերումով և վարչության աշխատանքներին ֆիզիկապես մասնակցելու անհնարինության հետ։
Նախկին ՀՀՇ-ականը նաև նշեց, որ իրեն արդեն հարցրել են՝ «քննություն» տվել է, թե ոչ՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ընդգրկվելու համար։
Հովհաննես Իգիթյանը տեղեկացրեց, որ որևէ «քննություն» չի տվել. «Ցավոք մեզ մոտ կուսակցաշինությունը դադարեցվել է, երկար ժամանակ դա անհնար էր, հատկապես՝ ընդդիմադիր դաշտում։ Հիմա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ձևավորվում է, արդեն այնտեղ կա քաղաքական թիմ, և այդ քաղաքական թիմն ինքը պետք է որոշի՝ ինչ ձևով իրականացնել այս գործը»,- ասաց նա։
Հարցին՝ ՔՊ-ին անդամագրվելո՞ւ է, նա պատասխանեց. «Առայժմ ՔՊ անդամ չեմ»։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». ՔՊ վարչության կազմակերպած «քաստինգ»-ում, ով է կտրել Արարատ Միրզոյանի մորաքրոջը
- «Հրապարակ». «ՔՊ»-ում վերահսկողության տակ է վերցված նախընտրական քարոզչությունը
- «Ժամանակ». Գիշերային ակումբի սթրիփ բարի մենեջերը ՔՊ ցուցակում
- Քաղաքագետ. Զգացել էի, ՔՊ-ն դառնալու է մի նոր ՀՀՇ
- «Հրապարակ». «ՔՊ»-ն ԱԺ «կինոյի» համար «քաստինգ» է անում
- Ցոլակյանը ՔՊ ցուցակով կառաջադրվի Շիրակում