Հայ մարմնամարզիկները հաջող են մեկնարկել աշխարհի գավաթի խաղարկությունում
Գերմանիայի Գոթբուս քաղաքում մեկնարկել է սպորտային մարմնամարզության այս տարվա աշխարհի գավաթի խաղարկության վերջին` ութերորդ փուլը: Մասնակիցները մեդալների համար պայքարում են միայն առանձին գործիքների վրա:
ՀԱՕԿ լրատվական բաժից հայտնում են, որ Հայաստանի չորս պատվիրակներից գերազանց մեկնարկով առանձնացել է նժույգթափերի փորձառու վարպետ Հարություն Մերդինյանը: Նա առաջ է անցել բոլոր մրցակիցներից, վաստակել է 14,966 միավոր և առաջին արդյունքով մտել է եզրափակիչ` լավագույն ությակ: Երկրորդ ցուցանիշն ունեցել է նույն մրցաձևից աշխարհի այս տարվա չեմպիոն և ոսկե մեդալակիր, չինացի Վանգ Հաոն / 14, 900 միավոր /:
Սպասելիքներն արդարացրել են նաև Արթուր Թովմասյանը, ով օղակների վրա վաստակել է 14, 733 միավոր և հինգերորդ արդյունքով նույնպես եզրափակիչում է: Նրա թիմակից Վահագն Դավթյանը եզրափակել է ուժեղագույն տասնյակը:
Աղբյուրը գրում է, որ բազմամարտիկին վայել մարտական որակներ է դրսևորում Արթուր Դավթյանը: Մրցափորձը հարստացնելու նպատակով նա ուժերը փորձում է բոլոր վեց գործիքների վրա: Բայց մեդալների համար առավել լուրջ պայքար կմղի իր նախասիրած հենացատկում, որի մեկնարկը կտրվի այսօր երեկոյան:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան