Մայրապետյանի փաստաբանական խումբը պատրաստվում է դիմել ՄԻԵԴ
Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը բողոք է ներկայացրել վճռաբեկ դատարան՝ վիճարկելու Վերաքննիչ դատարանի որոշումը՝ Սամվել Մայրապետյանի խափանման միջոց կալանքի վերաբերյալ: Այս մասին հաղորդագրություն է տարածել փաստաբանների խումբը։
Նրանք հիշեցնում են, որ Մայրապետյանի փաստաբանների երկրորդ միջնորդությունը՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին նույնպես մերժվել է:
«Այսպիսով, ևս մեկ անգամ դատախազությունը մերժեց հայտնի մտավորականների մի մեծ խմբի անձնական երաշխավորություններն առ այն, որ Սամվել Մայրապետյանը չի թաքնվի և չի խոչընդոտի նախաքննությանը՝ գտնվելով ազատության մեջ: Ներպետական բոլոր միջոցները սպառելուց հետո Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից հետաքրքրվել են Սամվել Մայրապետյանի խնդրով
- Մայրապետյանի փաստաբանը նոր միջնորդություն է ներկայացրել գլխավոր դատախազին
- Դատախազություն. Մայրապետյանին առաջադրված մեղադրանքն առնչություն չունի հեռուստաընկերության գործունեության հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան