Մայր Տաճարը ժամանակավորապես փակ կլինի այցելությունների համար
Միածնաէջ Մայր Տաճարի հիմնանորոգման և ամրակայման շինարարական աշխատանքների պատճառով տաճարը ժամանակավորապես փակ կլինի այցելությունների և արարողությունների համար: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը շաբաթվա ընթացքում ժամերգություններին կմասնակցի Սուրբ Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում և Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում, իսկ կիրակի օրերին միաբանությունը` գլխավորությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Պատարագի արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում:
Այս ընթացքում աղոթասացությունը Մայր Տաճարում չի դադարելու, կմատուցվեն կիրակնօրյա պատարագներ մի քանի միաբանների մասնակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին