Մեսսին ու Ռոնալդուն, հնարավոր է, «Ոսկե գնդակ»-ի թեկնածուների եռյակում չլինեն
Թուրինի «Յուվենսթուս»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն և կատալանական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին «Ոսկե գնդակ-2018» մրցանակը չեն ստանա։
Daily Mirror-ին հղում անելով՝ «Գազետա.ռու»-ն գրում է, որ այդ ֆուտբոլիստները անգամ չեն հայտնվի մրցանակի գլխավոր թեկնածուների եռյակում։
Աղբյուրը կարծում է, որ առաջատարը կլինի Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Մոդրիչը։ Խորվաթ խաղացողի հետ լավագույն եռյակում կլինեն «Ռեալ»-ի պաշտպան Ռաֆայել Վարանը և ՊՍԺ-ից՝ Կիլյան Մբապեն։
Հիշեցնենք, որ Մեսսից ու Ռոնալդուից առաջ վերջին ֆուտբոլսիտը, որ ստացել է «Ոսկե գնդակ»-ը եղել է արքայական ակումբի կիսապաշտպան Կական՝ 2007 թվականին։