Ջիգարխանյանի նախկին կինը պատրաստ է 250 ժամ հարկադիր աշխատանքի
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկայան, երկրպագուներին վստահեցրել է, որ ցանկացած պահի պատրաստ է անցնել աշխատանքի։
Նա մեղադրվում է անձնական կյանքի գաղտնիության իրավունքի խախտման հոդվածով։ Նրան սպառնում էր մինչև երկու տարվա ազատազրկում։ Դատապարտվել է 250 ժամվա հարկադիր աշխատանքի և նախկին ամուսնուն պետք է վճարի 200 հազար ռուբլի։ Դատից հետո Վիտալինին չի թաքցրել, որ երբեմնի իր կուռք Արմեն Ջիգարխանյանը իր համար դադարել է գոյություն ունենալ։
news.ru-ի հաղորդմամբ, դաշնակահարուհին ասել է իր երկրպագուներին, որ դատավճիռն իրեն չի վախեցնում և պատաստ է ցանկացած պահի անցնել աշխատանքի։ Նախքան այդ վճիռը կբողոքարկի։
«Սկզբում՝ վիճարկում։ Աշխատանքից չեմ վախենում, այն փոշոտ չէ»,- մեկնաբանել է Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկայան։
Նրա խոսքով, պատրաստվում է սկսել նոր կյանք։
Քննության վարկածով, Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկայան թաքնված տեսախցիկ է տեղադրել Ջիգարխանյանի աշխատասենյակում, այնուհետև տեսանյութերը տրամադրել է հայտնի թոք-շոուներից մեկին։ Տեսախցիկը կես տարի աշխատել է։ Նա բացատրում է իր արարքն ամուսնու գործերին հետևելու ահրաժեշտությամբ։
Դատարանը մի քանի անգամ Ջիգարխանյանին կանչել է, որպեսզի նրա ցուցմունքները լսեն, բայց նա դեռևս չի կարողացել գնալ դատարան առողջական վիճակի պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- Ջիգարխանյանի նախկին կնոջը դատապարտել են 200 ժամվա հարկադիր աշխատանքի
- Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը վատառողջ է
- Ջիգարխանյանի ընկերը պատմել է դերասանի առողջական վիճակի մասին
- Ջիգարխանյանի նախկին կինն իրեն մեղավոր չի համարում
- Ջիգարխանյանի նախկին կնոջ գործն ուղարկվել է դատարան
- Ջիգարխանյանի նախկին կնոջը մեղադրում են անձնական կյանքի գաղտնիության իրավունքը խախտելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան