Սամվել Բաբայանը չի շփվում Ժիրայր Սեֆիլյանի հետ
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը արտահերթ խորհրդարանական ընտրություններին որևէ քաղաքական ուժի չի սատարելու։
«Կա հեղափոխություն, իր ընթացքով գնում է, հետևում եմ ընդհանուր զարգացումներին»,-Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Սամվել Բաբայանը նշեց, որ ոչ մի քաղաքական գործունեությամբ չի զբաղվում։ Հարցին, թե հեղափոխություն արած ուժին ինչպե՞ս եք վերաբերում, նա պատասխանեց, որ բոլորին նորմալ է վերաբերվում։
Պատասխանելով հարցին, թե ինչպես եք վերաբերվում Ժիրայր Սեֆիլյանի այն հայտարարությանը, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ պետք է բանակցի, որպեսզի իշխանությունն անցնցում փոխվի, վերջ տրվի նրա ռեժիմին, Սամվել Բաբայանն ասաց. «Չի կարելի Ղարաբաղում ունենալ իշխանություն, որը Հայաստանի հետ չի աշխատելու, չի համագործակցելու, այսինքն Հայաստանի կարծիքը միշտ պետք է նկատի ունենալ, բայց ինչ նկատի ուներ Ժիրայր Սեֆիլյանը, ես տեղյակ չեմ, չեմ կարող ասել, ինչի մասին է խոսում, որովհետև մենք չենք շփվում»։
Նա նաև ասաց, որ այս փուլում Արցախը Հայաստանին միացնելը համարում է սխալ, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասով Ժիրայր Սեֆիլյանի և իր թիմի կարծիքը կրկին համարում է սխալ։
«Դրա համար մենք իրար հետ չենք շփվում։ Ես ասել եմ իրեն իմ տեսակետը, տեղյակ է»,- ասաց Սամվել Բաբայանը։
Հիշեցնենք, որ 2018թ. հունիսի 15–ին Վճռաբեկ դատարանի որոշմամբ, Սամվել Բաբայանն ազատվեց կալանքից: Փափանման միջոցը փոխելու վերաբերյալ անձնական միջնորդություն էին ներկայացրել ԱԺ մի քանի պատգամավորներ՝ «Ելք»-ից ու «Ծառուկյան» խմբակցությունից:
Նա 2017թ․ նոյեմբերի 28-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 6 տարվա ազատազրկման էր դատապարտվել։ Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքն է՝ դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Հարակից հրապարակումներ`
- «Ժամանակ». Սամվել Բաբայանը կհամագործակցի նոր ձևավորվող «Սասնա ծռեր» կուսակցության հետ
- «Ժողովուրդ». Ինչ են քննարկել Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու Սամվել Բաբայանը
- Սամվել Բաբայան. Իմ՝ Արցախ գնալը կախված է Հայաստանի իշխանությունների որոշումից
- Սամվել Բաբայանն ազատվեց կալանքից
- Սամվել Բաբայանը ազատ չարձակվեց
- Սամվել Բաբայանը ինքնաբացարկ հայտնեց դատախազին
- Դատախազ Արամ Անանյան. Այս երկու անհերքելի փաստերի հետ իր առնչությունը ընդունել և ընդունում է նաև Սամվել Բաբայանը
- Սամվել Բաբայանը դատապարտվեց վեց տարի ազատազրկման
- Սամվել Բաբայանը առաջադրված մեղադրանքները չի ընդունում. փաստաբան
- Սամվել Բաբայանը կմնա կալանավորված
- Դատական հաջորդ նիստին հարցաքննվելու է Սամվել Բաբայանը
- Սամվել Բաբայանը կմնա կալանավորված
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան