Դոլչեն և Գաբբանան ռասիստական սկանդալից հետո չինարենով ներողություն են խնդրել
Dolce & Gabbana իտալական նորաձևության տան մոդելները չինարեն ներողություն են խնդրել այն բանից հետո, երբ համաշխահային հայտնի Dolce&Gabbana բրենդին Չինաստանում մեղադրել են ռասիզմի և սեքսիզմի մեջ։
Ավելի վաղ Dolce&Gabbana-ն հայտնվել է սկանդալի կենտրոնում Շանհայում նորաձևության ցուցադրության տեսահոլովակների պատճառով, որոնցում չինացի մոդելը փայտիկների օգնությամբ ուտում է պիցցա, մակարոնեղեն և կաննոլի (իտալական դեսերտ)։ Տեսանյութերը քննադատության ալիքին են բախվել, կրակի վրա յուղ է լցրել Սեֆանո Գաբբանայի ինստագրամի սքիրնշոթը, որտեղ նա իբր հիշեցրել է չինացիներին, որ նրանք շների են ուտում։
Ռիա նովոստին գրում է, որ տարածված տեանյութում մոդելները խոսում են իտալերեն, իսկ վերջում ներողություն են խնդրում չինարեն։
«Մեր անթիվ այցելությունները Չինաստան ստիպել են մեզ էլ ավելի շատ սիրել չինական մշակույթը։ Իհարկե, մենք նույնպես նախկինի պես սովորելու բան ունենք։ Մենք պետք է ներողություն խնդրենք մեր թույլ տված սխալի պատճառով»,- ասել է Դոլչեն։
Գաբբանան իր հերթին հայտարարել է, որ «երբեք չեն մոռանա այս դասը»։
«Նմանատիպ բան այլևս երբեք չի կրկնվի։ Միաժամանակ մենք ամբողջ ուժերով կձգտենք ավելի լավ հասկանալ և հարգել Չինաստանի մշակույթը։ Մենք անկեղծորեն ներողություն ենք խնդրում ձեզանից»,- ասել է Գաբբանան։
«Ներողություն»,- իտալացի մոդելները բոլորը միասին ասել են չինարեն։