Ավստրալիայի նարնջագույն երկինքը
Ավստրալիայի հարավ-արևելյան շրջաններում փոշու փոթորկի պատճառով երկինքը նարնջագույն է դարձել։ Մասնավորապես, Նոր Հարավային Ուելսում տեսանելիությունը կտրուկ նվազել է, օդի աղտոտվածությունն առողջության համար վտանգավոր մակարդակի է հասել։
Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, օդերևութաբանների խոսքով, փոթորիկը օդ է բարձրացրել չոր հող և ավազ։ Իրավիճակն ավելի է բարձրացրել այն հանգամանքը, որ օգոստոսին Նոր Հարավային Ուելսում չոր եղանակ է եղել։ Այս ձմեռ Ավստրալիայի արևելքում գրեթե անձրև չի եկել։
Նախօրեին Նոր Հարավային Ուելս նահանգի իշխանությունները պաշտոնապես զգուշացրել են Սիդնեյի բնակիչներին փոշոտ փոթորկի մոտենալու մասին։ Վատ տեսանելիության պատճառով ավիաչվերթներ են հետաձգվել, տասնյակ մարդիկ դիմել են բժշկի՝ շնչառության հետ կապված խնդիրներով։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան