Ամենամտահոգ քաղաքացին հիմա կանգնած է ձեր դիմաց. Փաշինյանը՝ լրագրողներին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է «Հին Երևան» նախագծի տարածքի շինհրապարակ։ Նա նաև այցելեց Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-կառույցի տարածք, որտեղ գործուներություն է իրականացնում «Հայ փոքրիկ երգիչներ» երգչախումբը։ Շենքը վթարային է դարձել՝ կառուցապատող ընկերություններից մեկի պատճառով։ Վարչապետի պաշտոնակատարին ծանոթարեցին, թե շենքի ամրացման համար ինչ տարբերականեր են առաջարկվում:
Նշենք, որ ավելի վաղ Քաղաքաշինության կոմիտեն հայտարարել էր, որ հուշարձան-կառույցը փրկելու համար 3 վերականգնման նախագիծ է արվել։
Փաշինյանին ուղեկցում էին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։
Այնուհետև Մաշտոցի պուրակում լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը հայտարարեց, որ քաղաքական որոշում են կայացրել՝ ոչ մի պաշտմամշակութային հուշարձան չապամոնտաժել։
Պատասխանելով պաշտոնական լիազորությունները և վարչական ռեսուրսը չարաշահելու վերաբերյալ հնչած մեղադրանքների մասին հարցերին՝ նա նշեց «Այսինքն՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը սենյակից պետք է դուրս չգա՞: ՀՀ որևէ քաղաքացի սահամանափակվա՞ծ է որևէ օր, որևէ երթ անելու համար։ ՀՀ ընտրական օրենսգիրքը և քարոզչության համար սահմանված ժամկետները հետևյալի համար են. քարոզչության համար նախատեսված ժամկետից դուրս մարդիկ սահմանափակված չեն որևէ ձևով, որևէ քարոզչություն անելու, որովհետև քաղաքական ուժերը պետք է անընդհատ քարոզչություն անեն»:
Հարցին, թե տրամադրությունների անկում և մտահոգ քաղաքացիներ տեսնու՞մ է, թե՞ ոչ, նա պատասխանեց. «Ամենամտահոգ քաղաքացին հիմա կանգնած է ձեր դիմաց»:
Ի դեպ՝ Հանրապետական կուսակցության կարգախոսն է՝ «Եթե մտահոգ ես, ընտրիր Հանրապետականին»
Ինչ վերաբերում է նոյեմբերի 26-ից արձակուրդ գնալու հարցին՝ պատասխանեց. «Ընտրական օրենսգիրքն այդպիսի պահանջ չի ներկայացնում, ո՛չ։ Իմ նախընտրական քարոզչությունը սկսել է 2007 թվականին և չեմ ավարտվելու այնքան ժամանակ, քանի դեռ ես քաղաքական գործունեությամբ եմ զբաղվում»։
Փաշինյանը նաև հայտնեց, որ «Իմ Քայլը» դաշինքը քարոզարշավն սկսելու է Շիրակի մարզից՝ Գյումրիից.
«Մեր փորձը ցույց է տալիս, որ ինչ սկսվում է Գյումրիից, լավ ավարտ է ունենում»։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքում զբաղվում էր նախընտրական քարոզչությամբ, ինչը վարչական ռեսուրսի չարաշահման կոպիտ դրսևորում է. ՀՀԿ
- Ի հեճուկս՝ Փաշինյանը «Հին Երևան» նախագծի կողմնակից
- Մշակվում է Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-կառույցի պահպանման 4-րդ նախագիծը
- «Հին Երևան» նախագծի իրականացումը կանգնած է.Փաշինյան
- Ինչպես է փոխվել Արամի փողոցը 40 տարվա ընթացքում
- Արամի 23 հասցեի հուշարձան-շենքին վնաս հասցնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
- Արամի 23-ի հուշարձան-շենքի պահպանության վերաբերյալ մշնախը դիմել է Երևանի դատախազությանը
- Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձանը փլուզման եզրին է
- «Հին Երևան» նախագիծը մեր օրերի ամենամեծ սխալն է. Մկրտիչ Մինասյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Ժորժ Շեխլյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Անահիտ Թարխանյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Նկարիչ Հաղթանակ Շահումյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Գարեգին Եղոյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Արվեստագետ Ռուբեն Բաբայան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Արվեստաբան Ռուբեն Արևշատյան
- «Ֆրանկ Մյուլլեր»-ի նախագահը ներդրում է իրականացնելու Հին Երևան ծրագրի մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին