ԱՄՆ-ում տղամարդը բռնել է երեխայի, որին նետել են հրդեհվող տնից
Ամերիկյան Տեխաս նահանգում տղամարդը փրկել է մեկամյա երեխայի, ում մայրը հրդեհի ժամանակ նետել է պատուհանից։ Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով Dallas News-ին։
Բայրոն Քեմպբելը նկատել է, որ երեք հարկանի տանը հրդեհ է, մեքենայով մոտեցել է տանը։ Նա անմիջապես նետվել է ոստիկաններին և հրշեջներին օգնելու, ովքեր թակում էին դռները՝ զգուշացելու բնակիչներին բռնկված հրդեհի մասին։
Ավելի ուշ տղամարդը տեսել է երրորդ հարկում կանգնած մի կնոջ՝ ձեռքին փորքիկ աղջիկ։ Նրանք չէին կարող լքել բնակարանը, քանի որ ելքը կրակի մեջ էր։
«Նա ասաց. «Ուղղակի վստահիր ինձ։ Ես նրան կբռնեմ»։ Ես առանց մտածելու նետեցի նրան։ Եթե նա չլիներ, իմ աղջիկն արդեն կարող էր կենդանի չլինել»,- ասել է փրկված աղջկա մայրը։
Հրդեհի պատճառով տուժել է երեք մարդ, շուրջ 40-ը ժամանակավոր մնացել են անտուն։