Աշոտյան. Դպրոցներում հորդորում են մասնակցել վաղվա երթին
«Վարչական ռեսուրսի օգտագործման և գիտակրթական հաստատությունների բնականոն գործունեությունը խաթարող կառավարության նոր, գաղտնի նախաձեռնության մասին» ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով, այսօր առավոտից ահազանգեր է ստացել Երևանի Էրեբունի և Կենտրոն վարչական շրջանների մի քանի դպրոցներից։
«Ինձ մտերիմ, ծանոթ մարդիկ, նաև անծանոթներ ահազանգում են, որ Նիկոլ Փաշինյանի վաղվա երթի համար նրանց հավաքագրում են, որպեսզի մասնակցեն։ Ասում են՝ խրախուսվում է ձեր մասնակցությունը երթին, լավ կլիներ, որ գայիք, վաղը կոլեկտիվներով հավաքվեք, եկեք երթի»,-մանրամասնեց Աշոտյանը։
ՀՀԿ-ական գործիչը նշեց, որ իշխանությունը վաղվա երթին մաքսիմալ թվով մարդկանց մասնակցության համար ապավինում է ոչ միայն քաղաքական կոչերին, այլև շատ հստակ վարչական լծակների։
«Այսօրվա իշխանությունները կրկնում են նույն աշխատելաոճը, որի համար ժամանակին մեզ էր մեղադրում, վարչական լծակների օգտագործումից չի խորշում։ Ինձ համար հատկապես մտահոգիչ է, որ այս դեպքն առնչվում է կրթական հաստատություններին»,-ասաց Աշոտյանն ու ոլորտի պատասխանատուին, Երևանի քաղաքապետին կոչ արեց անհապաղ զբաղվել այդ հարցով։
Նախկին նախարարն ասաց, ևս մեկ ահազանգող նամակ ստացել է գիտնականներից։
Դրա մասին մանրամասն՝ Աշոտյանի տեսանյութում։
Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել է Երևանում նոյեմբերի 24-ին կայանալիք մեծ երթի մասին, այն մեկնարկելու է Նոր Նորքից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան