Արմեն Ջիգարխանյանը դուրս է գրվել առողջարանից
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը դուրս է գրվել առողջարանից և ապաքինվում է տանը։ Ռիա նովոստիին ասել է դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը։
Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ, հղում անելով դերասանի ընկերուհուն, գրել էին, որ Ջիգարխանյանի «ինքնազգացողությունը կտրուկ վատացել է»։ Դերասանը բուժման կուրս է անցել առողջարանում։
«Ընդհակառակը, Արմեն Բորիսովիչը դուրս է գրվել առողջարանից, տանն է, ապաքինվում է։ Նոր եմ նրա հետ զրուցել, հաջորդ շաբաթ նախատեսում է գնալ թատրոն և դիտել «Մոլիերի» պրեմիերան, որին նա այդքան երկար սպասում էր»,- ասել է Սողոմոնյանը։
Խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին Երևան քաղաքում: Ընդհանուր առմամբ, Ջիգարխանյանը խաղացել է մոտ երկու հարյուր կինոդեր՝ դառնալով ամենաշատ նկարահանվող ռուսական դերասաններից մեկը։ Նրա հաշվին են դասվում բազմաբովանդակ դերեր լավագույն ռուսական և խորհրդային ռեժիսորների ֆիլմերում, տարբեր ժանրերի ժապավեններում, կատակերգական և արկածային կինոնկարներում, դրամաներում և երաժշտական ֆիլմերում։ Նրա անունը գրվել է Գինեսի ռեկորդների գիրքում՝ որպես ամենաշատ նկարահանվող ռուսական դերասան:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Ջիգարխանյանը դեռ հիվանդանոցում է
- Արմեն Ջիգարխանյանը չի կարողացել մասնակցել իր թատրոնում ներկայացման պրեմիերային
- Արմեն Ջիգարխանյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց
- Ջիգարխանյանը դատական նիստին չի ներկայացել
- Ջիգարխանյանը կրկին հիվանդանոցում է
- Ջիգարխանյանը վերադառնում է աշխատանքի
- Հուսով եմ՝ հաջորդ շաբաթ Արմեն Ջիգարխանյանը կվերադառնա թատրոն. Արթուր Սողոմոնյան
- Ջիգարխանյանը հիվանդանոցից դուրս է գրվել
- Ջիգարխանյանը նորից հիվանդանոց է տեղափոխվել
- Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան