Նախորդ տարվա համեմատ՝ Արցախում զբոսաշրջիկների թիվն աճել է
Արցախի զբոսաշրջության զարգացմանը 2019 թվականին ուղղված միջոցները, 2018 թվականի համեմատ, չեն փոխվել: Այս մասին այսօր ԱՀ խորհրդարանի ԱԺ արտաքին հարաբերությունների ու Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը։
Նա նշել է, որ այն կկազմի շուրջ 25մլն դրամ։
Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին նախարարի ներկայացմաբ՝ 2018թ-ի տասը ամսվա հաշվարկով զբոսաշրջիկների թիվը 27089 է, նախորդ ողջ տարվա 23000-ի համեմատ: