«Լուսավոր Հայաստան»-ը հույս ունի այս ընտրություններում գաղափարական պայքար տեսնել
«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը կարծում է, որ առաջիկա խորհրդրանական ընտրություններում քաղաքական ուժերի միջև պայքարը կլինի ավելի գաղափարական՝ ի տարբերություն Երևանի ավագանու ընտրությունների, իսկ ընտրություններն էլ կլինեն ապագային միտված։
«Երևանի քաղաքապետի ընտրությունն այն մասին էր, որ ժողովուրդը պետք է որոշի պառլամենտը լուծարվի՞, թե՞ ոչ։ Ժողովուրդը որոշեց, որ այս պառլամենտ պետք է լուծարվի»,-ասուլիսում հայտարարեց Մարուքյանը։
Նա նշեց, այդ ընտրությունները չի համեմատում պառլամենտական ընտրությունների հետ, քանի որ հռետորաբանությունն էլ տարբեր էր, չկար ծրագրերի պայքար։
««Լուսավոր Հայաստան» կուսակցության ռեյտինգը, եթե այդ ընտրությունների ընթացքում 10 տոկոս էր, ապա կարծում եմ, հիմա կլինի կրկնակի, եթե այդ ընտրություններիում երորրդ տեղն ենք զբաղեցրել, հիմա կլինենք երկրորդը։ Դա հիմնված է օբյեկտիվ ուսումնասիրությունների, քաղաքացիների հետ մեր շփումների վրա, այլ բան եթե մասայաբար փող բաժանվի, ճնշումներ լինեն, որոնք մենք բացառում ենք։ Բայց, եթե նման բան լինի, ես կվերանայեմ իմ հայտարարությունը»,-ասաց ԼՀԿ նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Մարուքյան. Հայտ ենք ներկայացրել երկրորդ տեղի համար
- Արփինե Հովհաննիսյանը ռեյտինգայինով կպայքարի Լոռիում, Մարուքյանը՝ Երևանում
- Մարուքյանը հրապարակել է համամասնական ցուցակի առաջին տասնյակը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին