Ազատության և մրցակցային պայմաններում շուկայական տնտեսության նորմերը սկսելու են գործել. տնտեսագետ
«2016 թվականին տեղի ունեցածը մեր բոլորի համար շոկ էր։ Բոլորս գիտեինք, որ գործարարներին լրացուցիչ հարկման՝ ռենտային տակ էին դրել։ Դա սովորաբար ներկայացվում էր, որ մենք կարևորագույն պաշտպանական խնդիրներ ունենք ։ Բայց ապրիլյան պատերազմի ժամանակ պարզվեց, որ մենք ուղղակի մերկ ենք, և այդ գումարները չեն օգտագործվել այն նպատակով, ինչի համար որ տրվել են, որ գրպանված գումարներն իրենց նպատակին չեն ծառայել»,- Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները խորագրով այսօր տեղի ունեցած խորհրդաժողովի ժամանակ ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։
«Միգուցե Ադրբեջանն էլ էր այդ հանգամանքը հաշվի առել, բայց ՀՀ արժանապատիվ քաղաքացին պաշտպանեց ինքն իրեն և հաղթեց»,- ասաց նա։
Անդրադառնալով այս տարվա ապրիլին տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին՝ Վահագն Խաչատրյանը նշեց, որ իր համոզմամբ՝ տեղի է ունեցել հեղափոխություն։
«Բոլոր այլ ձևակերպումները շահարկումներ են։ Տեղի է ունեցել հեղափոխություն, որը դեռևս շարունակվում է, որովհետև այն հեղափոխությունը, որի արդյունքում տեղի է ունեցել իշխանափոխություն, մեր ուղեղներում, մեր մոտեցումներում դեռևս տեղի չի ունեցել։ Մենք 2013-ին կամ 2015-ին լուռ համակերպվել էինք, որ իշխանությունը, հերթական անգամ մեզ զրկելով արժանապատվությունից, գոնե 2018-ին գնալու է։ Չգնաց և ստացավ այն, ինչ ստացավ։
Ես ուրախ և երջանիկ եմ, որ ի վերջո ազատությունը վերադարձվեց մեզ։ Ես հիմա շատ ազատ մարդ եմ, գործարարները ևս այդ ազատությունը պետք է զգան։ Բայց արդյոք մենք պատրա՞ստ ենք ազատությունը գնահատել և այդ ազատության պայմաններում գործել»,- նշեց բանախոսը։
Տնտեսագետը հույս հայտնեց, որ ազատության և մրցակցային պայմաններում շուկայական տնտեսության նորմերը սկսելու են գործել։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ տնտեսությունը պետք է լինի մեր ռազմավարական կարիքները սպասարկող. Նիկոլ Փաշինյան
- Առայժմ ՔՊ անդամ չեմ. Հովհաննես Իգիթյան
- Տնտեսության ոլորտում ավելի քիչ արվել է, քան պետք է արվի. Բագրատ Ասատրյան
- Իմ երկու ՀԷԿ-երում որևէ խախտում չի հայտնաբերվել. Նաիրա Նահապետյան
- Արսեն Ղազարյանը համարում է, որ ՀՀ-ում մենաշնորհը վերացել է
- Նախկին կառավարությունները երբևիցե Հայաստանի տնտեսագիտական միտքն արդյունավետ չեն օգտագործել. Վահագն Խաչատրյան
- ՀՀ տնտեսությունը կանգ է առել 2008 թվականի վրա. Վահագն Խաչատրյան
- Այն տնտեսական մոդելը, որ տարիներ շարունակ աշխատում էր, իրեն սպառել է. Վահագն Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան