ՄԻՊ-ը ստեղծել է աշխատանքային խումբ ԱԺ արտահերթը դիտարկելու նպատակով
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ընտրական գործընթացի անկախ դիտարկում իրականացնելու նպատակով:
ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ խմբում ընդգրկված են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ինչպես կենտրոնական, այնպես էլ մարզային ստորաբաժանումների մասնագետները:
Քարոզարշավի ամբողջ ընթացքում և ընտրությունների օրն աշխատանքային խումբն ամենօրյա ռեժիմով մշտադիտարկելու է ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները: Միաժամանակ ապահովելու է Պաշտպանին հասցեագրված բանավոր և գրավոր բողոքների, ներառյալ՝ թեժ գծին ստացված ահազանգերի պատշաճ քննարկումը: Խումբը նաև պատասխանատու է լինելու իրավական խորհրդատվությունների, քաղաքացիների ընդունելությունների և արագ արձագանքման այցերի համար:
Աշխատանքային խմբի առաջնային խնդիրներից է ընտրական գործընթացների շրջանակներում սերտ հաղորդակցություն պահպանել իրավասու պետական բոլոր մարմինների, այդ թվում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ինչպես նաև դիտորդական առաքելություն իրականացնող տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ: Խմբին նաև հանձնարարված է ակտիվ համագործակցել գործընթացին ներգրավված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների հետ:
Հատուկ ուշադրության կենտրոնում կլինեն լրագրողների և դիտորդների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները:
Հարակից հրապարակումներ`
- Նախատեսվում է, որ ընտրություններին կհետևի 70-72 դիտորդ. Եվգենի Սլոբոդա
- Մնացականյան. Ազատ, թափանցիկ ընտրությունների անցկացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է
- ԱԺ արտահերթ ընտրություններին 2010 ընտրական տեղամասից 1500-ում կապահովվի ուղիղ հեռարձակում. ԿԸՀ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան