Ֆուտբոլի կանոնները հնարավոր է փոխվեն
Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը՝ IFAB-ը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ փոխել ֆուտբոլի կանոնները:
Վեստի.ռու-ի հաղորդմամբ, առաջարկները քննարկվելու են ՖԻՖԱ-ում՝ մյուս տարվա մարտին: IFAB-ը պատրաստել է մի քանի նորամուծություն, որոնք, հեղինակների կարծիքով, պետք է խաղն ավելի դինամիկ դարձնեն: Օրինակ, առաջարկվում է փոխել ֆուտբոլիստների փոփոխությունների կարգը:
Դաշտից հեռացող ֆուտբոլիստը պետք է դաշտը լքի մոտակա եզրային գծից: Առաջարկվում է ճշգրտել ձեռքով խաղի ձևակերպումը և փոխել վիճաբանական գնդակի կանոնը:
Դարպասապահներին հնարավոր է 11 մետրանոց հարվածի ժամանակ թույլ տան լքել դարպասի գիծը մեկ ոտքով, իսկ թիմերին՝ ազատ և դարպասից հարվածները խաղարկել իրենց տուգանային հրապարակում:
Առաջարկվում է փոխել հետխաղյա 11 մետրանոցներ խփելու կարգը: Եթե հիմա դրանք խփվում են հերթով, ապա նորամուծությունը նախատեսում է, որ սկզբից մեկ հարված է անելու առաջին թիմը, հետո միանգամից 2 հարված երկրորդ թիմը ու երկու հարված առաջինը: Դեղին և կարմիր քարտեր կարելի կլինի ցույց տալ ոչ միայն ֆուտբոլիստներին ու մարզիչներին, այլև թիմերի պաշտոնական դեմքերին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան