«Լոռին» և «Փյունիկը» տուգանվել են
Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրում «Լոռին» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվել էր «Փյունիկին»: Խաղի ավարտին սկանդալային միջադեպ էր գրանցվել:
ՀՖՖ կարգապահական կոմիտեն նախօրեին տեղի ունեցած նիստում ակումբներին պատժելու որոշումներ է կայացրել: Մասնավորապես, խաղի ժամանակ մարզադաշտում կարգուկանոն չապահովելու համար Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ-ն տուգանվել է 100,000 դրամով:
«Լոռիի» ֆուտբոլիստ Ուդոհ Եթոպ Դեյվիդի` խաղից հետո «Փյունիկ» թիմի մարզիչ Յուրի Նագայցևի նկատմամբ անվայել պահվածքի և հրելու համար ՀՖՖ-ն որոշել է ֆուտբոլիստին որակազրկել 2 խաղով, ակումբին տուգանել 50,000 դրամով:
Նույն խաղում «Փյունիկ» թիմի գլխավոր մարզչի օգնական Յուրի Նագայցևի` խաղից հետո «Լոռի ՖԱ» թիմի ֆուտբոլիստ Եթոպ Դեյվիդ Ուդոհի նկատմամբ անվայել պահվածքի համար «Փյունիկ» ակումբին տուգանել 50,000 դրամով: