Լաթաքիայում փետրվարին նոր դպրոց կբացվի
Լաթաքիայում 2019 թվականի փետրվարին 360 աշակերտի համար դպրոց կբացվի։ «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է շինության ինժեներ Ռամի ալ-Կուզին։
«Դպրոցը կահավորված կլինի անհրաժեշտ ամեն ինչով `կահույք, օժանդակ միջոցներ, համակարգիչներ: Այն կունենա 12 դասարան, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է 30 աշակերտի համար։ Մենք նախատեսում ենք հանձնել օբյեկտը երեք ամսվա ընթացքում»,- նշել է նա։
Տեղի իշխանությունների տվյալներով՝ այդ շրջանում ապրում է շուրջ 30 հազար մարդ։ Բնակավայրում գտնվող միակ դպրոցն արդեն չի կարող տեղավորել բոլոր երեխաներին, որոնք գալիս են սովորելու շրջակա գյուղերից։
«Յուրաքանչյուր դասարանում 45-48 երեխա կա, այդպիսի պայմաններում շատ դժվար է սովորելը։ Երբ որ դպրոցը բացեն, ապա հին շենքում կմնան միայն տարրական դասարանները, իսկ ավելի բարձր դասարանցիները կտեղափոխվեն նոր շենք»,- նշել է դպրոցի ներկայացուցիչ Մանհալ Մայան։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիական Լաթաքիայում վերանորոգվել է ավելի քան 400 տուն
- Լաթաքիայում նոր թաղամաս է կառուցվում
- Լաթաքիայի տեքստիլ գործարանը փախստականներին աշխատանքով է ապահովում
- Լաթաքիայում նշել են Տեառնընդառաջը
- Լաթաքիան վերակենդանանում է
- Ահաբեկչություն Լաթաքիայում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան