Մեդվեդևա. «Գեղասահքի համար մեկ արքան նա է»
Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, Ռուսաստանը ներկայացնող հայազգի գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան նշել է, թե մարզաձևում ում է համարում համար առաջինը: 19-ամյա մարզուհին նշել է Եվգենի Պլյուշչենկոյի անունը: Այս մասին տեղեկացնում է «Sport Express»-ը:
«Յուձուրու Խանյուն և Եվգենի Պլյուշչենկոն մարզաձևի արքաներն են, սակայն Ժենյան համար առաջին արքան է»,- ասել է Մեդվեդևան:
Հիշեցնենք, որ գեղասահորդուհին մարզվում է կանադացի մասնագետ Բրայան Օրսերի ղեկավարությամբ: Նա հեռացել է իր նախկին մարզիչ Էթերի Տուտբերիձեից և ապրում է Կանադայում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան