
«Սասնա Ծռեր»-ը բացեց կուսակցության գրասենյակը
Այսօր Երևանում բացվեց «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության գրասենյակը։
Բացման արարողությանը ներկա էին կուսակցության ներկայացուցիչներից Ժիրայր Սեֆիլյանը, կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը և կուսակցության այլ անդամներ։
Նշենք, որ «Սասնա ծռեր» կուսակցությունը ընտրական ցուցակը գլխավորում է Վարուժան Ավետիսյանը։ Երկրորդ տեղում Ստեփան Գրիգորյանն է, երրորդ տեղում՝ Գարեգին Չուգասզյանը, չորրորդում՝ Հերմինե Մկրտչյանը, հինգերորդում՝ Գևորգ Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Փաշինյանը ստորագրեց Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը
Հարակից հրապարակումներ`
- Սեֆիլյանը բենզինի կտրոն է խնդրում
- Փաշինյանը ստորագրել է Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը
- «Սասնա Ծռեր»-ը մտահոգությունն է հայտնում ԱԺ-ում քաղաքական բազմակարծության ապագայի վերաբերյալ
- «Սասնա ծռերը» ԿԸՀ ներկայացրեց ցուցակը. այն գլխավորում է Վարուժան Ավետիսյանը
- «Սասնա ծռեր»-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Վարուժան Ավետիսյանը. Ժիրայր Սեֆիլյան
- Սեֆիլյանին քաղաքացիություն շնորհելու մասին նախարարությունը դրական եզրակացություն է տվել. Զեյնալյան