Ցզյու Վենզցյունը պահպանել է աշխարհի կանանց չեմպիոնի տիտղոսը
Խանտի-Մանսիյսկում երեկ ավարտվել է կանանց աշխարհի առաջնությունը, որն անցկացվում էր նոկաուտ համակարգով: Առաջնությանը մասնակցել են 64 շախմատիստուհի:
Շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ եզրափակչում միմյանց դեմ մրցել են գործող չեմպիոն Ցզյու Վենզցյունը և Եկատերինա Լահնոն: Դասական 4 պարտիաներն ավարտվել են 2-2 հաշվով և հաղթողին որոշելու համար նշանակվել է թայ-բրեյք, որում Ցզյու Վենզցյունը ուժեղ է գտնվել Լահնոյին և պահպանել է չեմպիոնի տիտղոսը:
Աղբյուրը նշում է նաև, որ ՖԻԴԵ-ն արդեն որոշել է փոփոխել կանանց առաջնության անցկացման կարգը:
Այսուհետև, կանցկացվի հավակնորդների մրցաշար, որի հաղթողն իրավունք կստանա վիճարկելու չեմպիոնի տիտղոսը: Նոկաուտ համակարգով աշխարհի առաջնություններ այլևս չեն անցկացվի: Նոկաուտ համակարգով անցկացվող մրցաշարը կպահպանվի, սակայն, ինչպես և տղամարդկանց մոտ, կանվանվի Աշխարհի Գավաթի խաղարկություն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան