Ճապոնացին թղթից և ստվարաթղթի տներ է կառուցում փախստականների և օլիգարխների համար
Ժամանակակից ճարտարապետությունը հաճախ կուրորեն հետևում է նորաձևությանը։ Մեկը հետաքրքրված է հորիզոնական գծերով, մյուսը՝ ալիքներով, երրորդին գրավում է աբստրակտ շինությունները։
«Պրիտցկերյան մրցանակ»-ի դափնեկիր, ամբողջ աշխարհով հայտնի ճապոնացի ճարտարապետ Շիգերու Բանի կարծիքով, չպետք է ընկնել նորաձևության հետևից, այլ փնտրել նոր նախագծեր և նոր նյութեր։ Իր տները Բենը կառուցում է ստվարաթղթից։
kulturologia.ru-ն գրում է, որ նրա աշխատանքներից է ճապոնական Կոբե քաղաքում ստվարաթղթե կաթոլիկ եկեղեցին, Ֆրանսիայում Գարդոն գետի վրա թղթից կառուցված հետիոտնային կամուրջը, Իտալիայում թղթի համերգասրահը և նմանատիպ այլ նախագծեր։ Բանը բազմաթիվ անգամ է ընդգծել, որ ստեղծագործում է ոչ թե հանուն գումարի կամ համաշխարհային ճանաչման, այլ նախ և առաջ մարդկանց համար։
«Շատ ճարտարապետներ, ովքեր փառքի են հասնում, դադարում են բնակելի տներ կառուցելուց։ Չէ որ դրանք մեծ գումար չեն բերում։ Ես նրանց հետ համաձայն չեմ։ Այն ճարտարապետներին, ում ես հարգում եմ (Լե Կորբյուզե, Միս վան դեր Ռոե) երբեք չեն դադարել կառուցել տներ մարդկանց համար, և ես նույնպես հետաքրքրությունս չեմ կորցնի այդ ուղղության նկատմամբ»,- ասել է նա։
Ճարտարապետը տներ է կառուցել փախստականների համար, ովքեր տուժել էեն բնական աղետից. Ռուանդա, Հայիթի, Էկվադոր, Չինաստան, Ճապոնիա՝ գրեթե ամենուր, որտեղ կան փասխատականներ։
Ճարտարապետը հաճախ է լսում նույն հարցը՝ արդյո՞ք ստվարաթղթեր կառույցները անձրևից չեն թացանա։
«Ոչ»,- վստահորեն ասում է նա։ Որպես օրինակ բերում է եկեղեցին, որը կառուցվել է Նոր Զելանդիայում բնական աղետից հետո։ Ստվարաթղթե մեծ խողովակները (600 մմ տրամագծով) շատ ամուր են, վերևից ծածկված են պոլիկարբոնատ տանիքով, իսկ հատակը բետոնից է։
Մի անգամ նրա եվրոպական կառույցներից մեկի տանիքը ձյան ծանրությունից վնասվել էր։ Չէ՞ որ նման դեպքեր լինում են նաև սովորական (ոչ թեթե) տների դեպքում։