Հայաստանը պարենի ինքնաբավության առումով հետընթաց է ունեցել
Սննդի կառուցվածքում առավել մեծ մասնաբաժին ունեցող մի շարք ապրանքների ինքնաբավությունը նվազել է։ Ազգային վիճակագրական կոմիտեն մի քանի ցուցանիշներ է հրապարակել, որոնք վերաբերում են 2017-ին։
Ըստ այդմ, 2017թ. ցորենի ինքնաբավության աստիճանը նախորդ տարվա համեմատ նվազել է 20 տոկոսային կետով և կազմել 33.2%, ինչը պայմանավորված է ցորենի արտադրության ծավալի նվազմամբ և ներմուծման ծավալի աճով:
26.2 տոկոսով նվազել է նաև շաքարի, 18.5 տոկոսով եգիպտացորենի, 12.9 տոկոսով խաղողի, 11.9 տոկոսով հատիկաընդեղենային մշակաբույսերի, 9.2 տոկոսով՝ գարու, 6.8 տոկոսով՝ ձկան, 6.1 տոկոսով՝ խոզի մսի, 6 տոկոսով՝ թռչնի մսի, 5.2 տոկոսով՝ վարսակի, 1.3 տոկոսով՝ բուսական յուղի, ինչպես նաև ձվի, տավարի մսի, բանջարեղեն ապրանքախմբերի ինքնաբավության աստիճանները։
Կոմիտեից հայտնում են, որ փոխարենն աճել են տարեկան, միրգ, այլ հատիկավորներ, ոչխարի և այծի միս, կաթ, կարտոֆիլ ապրանքախմբերի ինքնաբավության աստիճանները (համապատասխանաբար` 33.2, 11.6, 7.5, 5.1, 2.6, 1.3 տոկոսային կետերով):
Հարկ է նշել նաև, որ ոչխարի և այծի միս, միրգ, խաղող, կարտոֆիլ, բանջարեղեն, ձուկ, ձու և այլ հատիկավորներ ապրանքախմբերի ինքնաբավության աստիճանները բավականին բարձր են և կազմել են, համապատասխանաբար, 138.9%, 109.7%, 106.4%, 102.6%, 102.5%, 101.8%, 98.2%, 98.1%։
Հիշեցնենք, որ երկրում պարենային ապահովության իրավիճակի գնահատման ընթացքում կարևորվում է նաև բնակչության կողմից սպառվող սննդի կառուցվածքում առավել մեծ մասնաբաժին ունեցող ապրանքների ինքնաբավությունը: Որքան բարձր է ինքնաբավության աստիճանն, այնքան ավելի ինքնաբավ է երկիրը և պահանջարկը բավարարվում է սեփական միջոցների հաշվին:
Հարակից հրապարակումներ`
- Ավելի քան չորս անգամ շատ ալյուր է ներկրվել Հայաստան
- Ո՞ւր է գլորվում Հայաստանի գյուղատնտեսությունը
- Արցախում մտադիր են անմշակ հող չթողնել, երկիրն էլ ինքնաբավ դարձնել
- Հայաստանում ցորենի ինքնաբավության մակարդակը հնարավոր է հասցնել 70 տոկոսի. փոխնախարար
- Ածան հավերի թիվը նվազել է. Ձվի առումով Հայաստանը ինքնաբավ երկրից դարձել է ներմուծող
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում