Հարավամերիկացիների առաջարկը՝ FIFA-ին
Հարավային Ամերիկյան ֆուտբոլային կոնֆեդերացիա Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային (FIFA) առաջարկել է աշխարհի առաջնությունն անցկացնել երկու տարին մեկ անգամ։
The Independent-ին հղում անելով՝ «Գազետա.ռու»-ն գրում է, որ այս մասին տեղեկացրել է կազմակերպության նախագահ Ալեխանդրո Դոմինգեսը։
«Մենք միշտ կաջակցենք այն գաղափարը, որն առաջարկել ենք FIFA-ին։ Ազգերի լիգայի մրցաշարերի անցկացման փոխարեն, մենք կարող ենք խաղալ ամեն տարի։ Աշխարհի գավաթի խաղերը բոլորի համար է։ Եթե մենք փոխենք ձևաչափը, շատերը կկարողանան իրենց կաիրերայի ընթացքում չորս անգամ խաղալ Աշխարհի գավաթի առաջնությունում, ոչ թե երկու»,- ասել է նա։
Ներկա պահին ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անց է կացնում չորս տարին մեկ անգամ, ինչպես և Եվրոպայի առաջնությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան