![](https://panorama.am/news_images/680/2038094_1/17.thumb.jpg)
ԱԳՆ. Գլոբալ Ֆորումը կմեկնարկի դեկտեմբերի 9-ին
Ցեղասպանության հանցագործության կանխարգելմանը նվիրված երրորդ գլոբալ ֆորումը տեղի կունենա Երևանում դեկտեմբերի 9-ից 11-ը։ Այս մասին հայտարարել է ԱԳՆ խոսակ Աննա Նաղդալյանը։ Ֆորումի աշխատանքները կանցկացվեն Մատենադարանում։
Ֆորումն անցկացվում է Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի ընդունման 70-ամյակի օրը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված որոշման համաձայն դեկտեմբերի 9-ը հռչակվել է Ցեղասպանության հանցագործության զոհերի իշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր:
Հիշեցնենք, որ այսօր ֆորումը չկայանալու վերաբերյալ մտահոգություն էր հայտնել պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլյան ռազմական գործողությունների մասին հարց է հնչել գլոբալ ֆորումում
- Աշխարհի 50 երկրից մոտ 600 մասնակից. «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը մեկնարկում է (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
![Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան](https://panorama.am/video_images/18/53959_1/53964459152_d54b3ba492_b_1_thumb.thumb.jpg)
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
![Ես ներողություն են խնդրում յուրաքանչյուրից. Բագրատ Սրբազան](https://panorama.am/video_images/18/53985_1/f676e5c5b36b86_676e5c5b36bc5.jpg)
![Փաշիկ Ալավերդյանը հունից դուրս եկավ](https://panorama.am/video_images/18/53955_1/f676bbc361ea91_676bbc361ead1.jpg)