Շիրինյանի կուսակցությունն ասուլիսի ներկայացել էր խաղալիք աղավնիով
«Ինձ երբեմն հարցնում են՝ կոլաիցիայի մեջ լինելո՞ւ եք։ Այն նիշը, որ զբաղեցնում ենք՝ որպես ազգային-պահպանողական կուսակցություն որևէ մեկի հետ չենք կարող լինել։ Ակնկալում եմ, որ եթե ԱԺ-ում լինենք, մեր այլընտրանքը կդառնա իրական»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը։
Նա նշեց, որ իրենց կողքին կան գիտակ մարդիկ, ովքեր փայլուն տիրապետում են տնտեսության, առևտրի, արդյունաբերության ոլորտային խնդիրներին։
«Մենք փորձելու ենք տասներկու օրում քաղաքագիտության ամբողջական տեսությունը պրակտիկ կիրառման ձևով ցույց տալ։Մենք պետք է մոռանանք պետության քրեական անցյալը, գողական գործելաձևը»,- ասաց Լևոն Շիրինյանը։
Հարցին՝ ինչպես են վերաբերում Գելափ ինթերնեյշնլի հայաստանյան ներկայացուցչության՝ օրերս անցկացրած հարցման այն արդյունքներին, որոնց համաձայն իրենց կուսակցությունը հազիվ 0,03 տոկոս ձայն կհավաքի, Շիրինյանն ասաց.«Հումորով եմ վերաբերում։ Ինձ հավատացեք, գելափներին՝ ոչ։ Մեր հեղինակությունն աճում է երկրաչափական պրոգրեսիայով, իսկ թվաբանականով՝ կտեսնեք ԱԺ-ում։ Մի կախվեք թվերից, դրանք երբեք ճիշտ չեն եղել, հետազոտողներից ոչ մեկը ճշգրիտ կանծխատեսումներ չի արել, ինչու հիմա պետք է անեն»։
Կուսակացության անդամ Հայկ Սուքիասյանն իր հերթին պարզաբանեց, թե ինչու են իրենց քաղաքական ուժն անվանել «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ»։
«Մնք ուզում ենք ընդգծել մի առանձնահատկություն. այս քաղաքական կազմակերպությունը լինելու է բացարձակապես մշակութային։ Մենք ունենք հստակ պատկերացում, որ Հայաստանի քաղաքական կյանք պետք է վերադարձնենք մշակույթը։ Մեր կուսակցությունն ունի նաև հստակ քաղաքական, տնտեսական և մշակութային պլատֆորմ։ Առաջարկում ենք տնտեսական զարգացման այլ հարացույց՝ չափավոր լիբերալիզմի հարացույցը, որտեղ շուկան ազատ է, բայց պետությունն ունի կարգավորման հստակ դերակատարություն»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականության հեռանկարին՝ Հայկ Սուքիասյանը նշեց, որ այն լինելու է բացառապես հայաստանակենտրոն, չի ունենաալու որևէ կողմնորոշում։
Կուսակցության մյուս անդամ, ցուցակի երկրորոդ հորիզոնականը զբաղեցնող Մարիամ Մանուկյանն էլ տեղեկացրեց, որ Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախընտրական ցուցակը բաղկացած է 84 թեկնածուներից, քարոզարշավը մեկնարկը տրվելու նոյեմբերի 26-ին՝ Հանրապետության հրապարակից, որտեղից մեքենաներով ուղևորվելու են Էջմիածին՝ Սուրբ Հռիփսիմե եկեղեցում օրհնություն ստանալու համար։
«Պատրաստվում ենք լինել մարզային համայքներում, հասկանալ համայնքների խնդիրները և փորձել դրանց լուծում տալ։ Առաքյալների նման փորձելու ենք մանանեխի բարի հատիկները շաղ տալ ժողովրդի մեջ։ Մենք գործի մարդիկ ենք, դրա մասին են խոսում մեր թիմի համախմբվածությունը և պրոֆեսիոնալիզմը»,- ասաց նա՝ հատուկ ուշադրություն հրավիրելով, որ իրենց խորհրդանիշն այս ընտրություններում ճերմակ աղավնին է, և քարոզարշավի ընթացքում էլ իրենք պարբերաբար օդ ճերմակ աղավնիներ են թռցնելու։ Իդեպ, կուսակցության անդամները խաղալիք աղավնի բերել էին նաև մամուլի ասուլիսի սրահ։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության ցուցակը կգլխավորի Լևոն Շիրինյանը
- Մենք մեզ հայտարարում ենք հայամետ, մեր կուսակցության գործուենությունը՝ հայաստանակենտրոն. Լևոն Շիրինյան
- Շիրինյան. Կրոնական կառույց չենք
- Նոր կուսակցություն ստեղծելու գաղափարը բազմաթիվ քննարկումների արդյունք է եղել. Շիրինյան
- Քաղաքագետ Շիրինյանը պատրաստվում է նոր կուսակցություն ստեղծել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին